[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒՐ, ՈՐ ՉԻ ՊԱՂՈՒՄ

Մե­դի­նա ՄԵԺ­ԼՈՒ­ՄՅԱՆ

 Տաք­սին սլա­նում էր ե­րե­կո­յան Երևա­նով։ Ճա­նա­պար­հա­յին աշ­խա­տանք­նե­րի նա­խազ­գու­շաց­նող նշա­նը ստի­պում է թեք­վել, և հայ­տն­վում ենք նեղ­լիկ ու ան­բա­րե­կարգ փո­ղո­ցում։ Դա վեր­ջինն է, ինչն ինձ հա­ջող­վում է հս­տակ ըն­կա­լել։

ՙՇու­շին լրի­վու­թյամբ դուրս է հայ­կա­կան կող­մի վե­րահս­կո­ղու­թյու­նից՚,- ռա­դիո­յից հն­չող հա­ղոր­դա­վա­րի ձայ­նը շան­թա­հա­րում է ու­ղեղս։
Ըն­դա­մե­նը վայր­կյան ա­ռաջ լույ­սե­րով ո­ղող­ված քա­ղաքն ընկ­ղմ­վում է թանձր մշու­շի մեջ։ Ժա­մա­նակն ու տա­րա­ծու­թյունն ինձ դուրս են մղում ի­րենց տի­րույ­թից, ու ես հայ­տն­վում եմ մղ­ձա­վան­ջա­յին ե­րա­զում։ ՙԵս ծն­վել եմ այն հո­ղում, ուր արևն անթև լո­ղում, // Լեռ­նե­րի վրա հս­կա արթ­նա­նում է ու շո­ղում…՚,- գուժ­կան հա­ղոր­դա­վա­րին օգ­նու­թյան է շտա­պում Սևակ Խա­նա­գյա­նի ձայ­նը, և ան­թա­փանց խա­վա­րում ՙԱ­յա­յի եր­կիր Ար­ցախ՚-ն ան­խղ­ճո­րեն ծվա­տում է հո­գիս։
Ե­թե սա ե­րազ է, ա­պա ին­չո՞ւ իմ ե­րա­զում չկան պատ­կեր­ներ, այլ միայն ձայ­ներ են։
-Ղա­րա­բաղ­ցի՞ եք,- տաք­սու վա­րոր­դի անս­պա­սե­լի հար­ցը սթա­փեց­նում է ինձ։
Նա ի­ջեց­րել է ռա­դիո­յի ձայ­նը և դի­մա­ցի հա­յե­լու մեջ փոր­ձում է որ­սալ հա­յացքս։ Մինչ այդ պա­հը լուռ հո­սող ար­ցունք­ներս (ո­րոնք էլ, հա­վա­նա­բար, մատ­նել էին իմ ով լի­նե­լը) հոր­դա­նում և հն­չյու­նա­վոր­վում են՝ ա­զա­տու­թյուն տա­լով կո­կորդս խեղ­դող փղձ­կո­ցին։ Այդ տե­սակ ան­խոս պա­տաս­խա­նից շփո­թա­հար տղա­մար­դը (տղա­մար­դիկ միշտ էլ ի­րենց կորց­նում են կա­նա­ցի ար­ցունք­ներ տես­նե­լիս) փոր­ձում է սփո­փել՝ ա­սե­լով, որ գու­ցե քիչ ա­ռաջ մեր լսածն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն էր։ Ին­չու՞ ժա­մա­նա­կից շուտ վհատ­վել չս­տուգ­ված ին­ֆոր­մա­ցիա­յի պատ­ճա­ռով։ Համ էլ հո այդ­պես չի մնա. մե­րոնք մի բան հաս­տատ կա­նեն։ Նա շա­րու­նա­կում է իր ռազ­մա­քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյունն, ու նրա մե­նա­խո­սու­թյու­նը գնա­լով ա­վե­լի շատ ինք­նաս­փո­փան­քի է նման­վում։ Մղ­ձա­վան­ջը չի ա­վարտ­վել, բայց ես ար­դեն մե­նակ չեմ ան­թա­փանց խա­վա­րում։ Վա­րորդն ան­հա­մար­ձակ, կար­ծես, վա­խե­նա­լով կր­կին իմ հոր­դա­բուխ ար­ցունք­նե­րի ա­կուն­քը բա­ցե­լուց, միամ­տա­բար հարց­նում է.
-Իսկ Դուք ի՞նչ եք կար­ծում, որ Շու­շին կորց­նենք, դա վերջն է, հա՞։ Ախր Դուք ղա­րա­բաղ­ցի եք, Դուք ինձ­նից լավ կի­մա­նաք,- ձայ­նի մեջ ելևէ­ջող ա­ղեր­սը 40-նն անց հաղ­թան­դամ տղա­մար­դուն միան­գա­մից խղ­ճա­լի է դարձ­նում։
-Իսկ Դու՜ք ի՞նչ եք կար­ծում,- հար­ցին հար­ցով պա­տաս­խա­նե­լով՝ հա­զիվ կա­րո­ղա­նում եմ ար­տա­բե­րել ես։
Պարզ էր, որ երկ­խո­սու­թյու­նը չէր ստաց­վե­լու։ Իմ ներ­քին ա­լե­ծուփ խռովքն ուժգ­նո­րեն դուրս էր ու­զում հոր­դել հե­կե­կան­քի տես­քով, ին­չը ես ան­զոր էի կան­խել։ Իսկ այ­լայլ­ված վա­րորր­դը, կար­ծես, մե­ղա­վոր զգա­լով ի­րա­վի­ճա­կի հա­մար, իր հեր­թին ա­կա­մա փնտ­րում էր մե­կին, ով կքա­ջա­լե­րեր ի­րեն։ Ես ա­մե­նա­վեր­ջինն էի այդ պա­հին, ով կա­րող էր նման դեր ստանձ­նել։ Նա շա­րու­նա­կում է ինչ-որ բա­ներ պատ­մել, ա­սել, որ ին­քը Ղա­րա­բա­ղում է ծա­ռա­յել, որ ղա­րա­բաղ­ցի­նե­րը հրա­շա­լի մար­դիկ են, որ ա­մեն ինչ դեռ լավ կլի­նի....

ՙԻսկ ես այն­տեղ ծն­վել եմ, այն­տեղ մի ողջ կյանք եմ ապ­րել ու ես չեմ դի­մա­նա ա­ռանց այդ հող ու ջրի՚,- ճչում էր ներ­քին ձայնս, իսկ ինքս կա­մաց-կա­մաց ա­նէա­նում էի գի­շե­րա­մու­տի մայ­րա­քա­ղա­քից…
….Գյու­ղա­կան ա­կում­բի տո­նա­կան զար­դար­ված բե­մում մեծ ու ար­տա­հայ­տիչ աչ­քե­րով պա­տա­նին՝ ի­րեն հառ­ված բազ­մա­թիվ հա­յացք­նե­րից շիկ­նած, խո­սա­փո­ղը ձեռ­քին պատ­մում էր այն ոգևո­րու­թյան մա­սին, որն ու­նե­նում է ին­քը՝ Ար­ցա­խի օրհ­ներ­գը լսե­լիս։
Իմ հու­շե­րում դու այդ­պի­սին ես մնա­ցել, Սար­մե՜ն։ Փոր­ձում եմ փորփ­րել հի­շո­ղու­թյունս. գու­ցե ՙՎեր­ջին զան­գից ՚ հե­տո ես քեզ է­լի եմ հան­դի­պել, բայց՝ ա­պար­դյուն։ Ու հա­զիվ թե հան­դի­պած լի­նեի։ Ախր դու շատ էիր շտա­պում։ Շտա­պում էիր պա­րապ­մունք­նե­րիդ, շտա­պում էիր բուհ ըն­դուն­վել, շտա­պում էիր զին­վոր դառ­նալ։ Բո­լորն էլ հասց­րիր։ Միայն թե Երևա­նի պե­տա­կան ճար­տա­րա­գի­տա­կան հա­մալ­սա­րա­նում այդ­պես էլ եր­բեք չեն ի­մա­նա, որ հե­ռա­վոր Խնա­պա­տում հողն իր գիրկն է ա­ռել նրան, ով հե­տո պի­տի Թա­մա­նյան դառ­նար։ Բայց քո մեջ Մոն­թեն ա­վե­լի շատ էր։ Զուր էր հա­մո­զե­լը, որ ըն­դուն­վե­լուց ան­մի­ջա­պես հե­տո չմեկ­նես ծա­ռա­յու­թյան։ Առ­ժա­մա­նակ մի կողմ թողն­ված կո­կիկ գծագ­րերդ այդ­պես էլ ե­րա­զան­քի շեն­քեր չդար­ձան։ Տերն այլ ու­ղի էր գծագ­րել քեզ հա­մար, որն էլ քեզ տա­րավ դե­պի ան­մա­հու­թյուն։
Հադ­րու­թի ա­ռաջ­նագ­ծում ըն­թա­ցող դա­ժան մար­տը 2020թ. հոկ­տեմ­բե­րի 14-ին քեզ հա­մար դար­ձավ վեր­ջի­նը։ Մինչ աշ­խար­հի՝ մուկ ու կա­տու խա­ղա­ցող հզոր­նե­րը եր­կմ­տում էին՝ կանգ­նեց­նե՞լ պա­տե­րազ­մը, թե՞ չէ, դու նետ­վե­ցիր գե­հե­նը՝ փր­կե­լու վի­րա­վոր ըն­կե­րոջդ։ Մար­տա­դաշ­տում եր­կմ­տե­լու ժա­մա­նակ չկար. շտա­պել էր պետք։ Է­լի շտա­պե­ցիր, Սար­մե՜ն։ Քո ու­սու­ցիչ­նե­րը գր­կա­բաց էին քեզ սպա­սում, բայց նշել 20-րդ տա­րե­դարձդ դպ­րո­ցի քո սի­րած ան­կյու­նում՝ Փառ­քի սրա­հում ու այն էլ՝ ա­ռանց քեզ… Նե­րի՜ր, բայց այդ տե­սակ ‘’պատ­վի’’ ար­ժա­նա­նա­լուց մեծ պա­տիժ չկար նրանց հա­մար։ Գի­տես՝ հե՞շտ է նա­յել քո ան­թե­րի գծագ­րե­րին, ո­րոնց վրա բա­զում ան­քուն գի­շեր­ներ ես անց­կաց­րել, ու չոռ­նալ ցա­վից։ Քո շնորհ­ներն այն­քան բազ­մա­զան էին, որ կա­րող էիր նվա­ճել ա­մե­նա­տար­բեր աս­պա­րեզ­ներ՝ հա­մա­կարգ­չա­յին ծրագ­րա­վո­րու­մից մինչև արևե­լյան մար­տար­վեստ։ Բայց մենք քեզ սի­րում էինք քո ա­մե­նա­մեծ շնոր­հի՝ ա­նազն­վու­թյուն չհան­դուր­ժող պարզ ու շի­տակ էու­թյան հա­մար։ Դու հպար­տա­նում էիր, որ քո դպ­րո­ցը կրում է հե­րոս ու­սու­ցիչ Ար­թուր Հայ­րա­պե­տյա­նի ա­նու­նը։ Նրա, ով 92-ին իր կյան­քի գնով կան­խեց թշա­մու տան­կի մուտ­քը Խնա­պատ։ Ա­սում էիր, որ միայ­նակ մնա­ցած նրա տա­րեց մայ­րը բո­լո­րիս ու­շադ­րու­թյան կա­րիքն ու­նի, ու որ բո­լորս պարտք ու­նենք նրա ա­ռաջ։

Հի­մա էլ մեր հերթն է պարտ­քե­րը մա­րե­լու։ Թե չէ՝ խեն­թա­նալն ի՛նչ է որ … Մի վայր­կյա­նի գործ, երբ մտ­նում ես գե­րեզ­մա­նա­տուն (ի՛նչ էլ բառ են հո­րի­նել։ Ախր տու­նը տա­նիք պի­տի ու­նե­նա, տու­նը տաք պի­տի լի­նի...) ու 90-ա­կան­նե­րի նա­հա­տակ­նե­րի կող­քին տես­նում այդ չորս թարմ շիր­մաթմ­բե­րը։ Նա­յում ու չգի­տես, որ մե­կի ցավն է ա­վե­լի ան­տա­նե­լի։ 25-ա­մյա Ար­կա­դիի՞, ով այդ­պես էլ չտե­սավ իր նո­րա­ծին որ­դուն։ 53-ա­մյա Էդ­վար­դի՞, ով որ­դուն նոր էր ա­մուս­նաց­րել ու այդ­պես էլ չզ­գաց ա­ռա­ջին թո­ռան քաղց­րու­թյու­նը։ 30-ա­մյա Լեռ­նի­կի՞, ում 2-րդ դա­սա­րան­ցի դստ­րի­կից հա­յացքդ ես փախց­նում, երբ գր­քից պի­տի ՙհայ­րիկ՚ բա­ռը կար­դաս։ Թե՞ քո, Սար­մե՜ն, որ չհասց­րիր նույ­նիսկ սի­րել…
Ձեզ­նից հե­տո մնա­ցած մեր այս կի­սատ-պռատ կյան­քում ցա­վերն ար­դեն չեն բաղ­դատ­վում, ցա­վերն ար­դեն տե­սակ չու­նեն։ Տե­սակ ու­նեն միայն մար­դիկ։ Կա մի տե­սակ, որ պն­դում է, թե ա­նի­մաստ տեղն եք զոհ­վել։ Ա­նի­մաստ չեն զոհ­վում, ա­նի­մաստ ապ­րում են։ Ու այն չա­րա­բաս­տիկ ե­րե­կո­յան երևա­նյան տաք­սու մեջ, երբ ինձ թվաց, թե շրջ­վում է հա­յոց պատ­մու­թյան վեր­ջին է­ջը, ես նե­րու­մի խոս­քեր էի շշն­ջում ձեզ, Սար­մեն ու Կա­րեն, Ա­շոտ ու Դա­վիթ, Սու­րեն ու Ար­թուր,Վա­չե ու Ար­մեն… Բո­լո­րիդ չեմ ճա­նա­չում, ու 100-ա­մյա կյանքն էլ չի հե­րի­քի ձեր բո­լո­րի մա­սին ի­մա­նա­լու թե­կուզ հե­ռա­կա, քան­զի, ա­վա՛ղ, դուք բյու­րա­վոր եք։ Ա­մեն­քի պես ես էլ էի մե­ղա­վոր­ներ փնտ­րում, չա­րա­նում աշ­խար­հի դեմ ու պա­տե­պատ խփ­վում։ Տատս ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին իսկ օ­րե­րից ա­սում էր. ՙՍա վեր­ջը կռե­վա տռն­լյան։ Պա­ռա­վը գիտ­կան չի ի­նյում, կլյո­խը ե­կա­ծա ի­նյում՚։ 20-րդ դա­րի 18-20-ա­կան թթ. Շու­շիի հա­յու­թյան ջար­դե­րից մա­զա­պուրծ Խնա­պատ տե­ղա­փոխ­ված ըն­տա­նի­քի զա­վակ էր նա, ես էլ նրա թո­ռը, ում նա 1988-ի փետր­վա­րի 22-ին ՝ հևիհև հաղ­թա­հա­րե­լով ման­կա­պար­տեզ տա­նող վե­րել­քը, ե­կավ ժա­մա­նա­կից շուտ տուն տա­նե­լու։ Մինչ օրս իմ ա­կանջ­նե­րում նրա սար­սա­փա­հար ձայնն է. ՙԹոր­քե­րը Աղ­դա­մա հար­ձակ­վալն՚։ Մեկ տա­րի անց նա մա­հա­ցավ՝ այդ­պես էլ չի­մա­նա­լով, որ կան­խազ­գա­ցումն ի­րեն չէր խա­բել։ Ե­րա­նի՛ մենք էլ չի­մա­նա­յինք։
Ե­թե հնա­րա­վոր լի­ներ նո­րից տես­նել Ղա­րա­բա­ղում ծա­ռա­յած այն տաք­սու վա­րոր­դին, լրիվ այլ կերպ կպա­տաս­խա­նեի։ Չէ՜,ես չեմ ու­ժե­ղա­ցել, ու ա­ռաջ­վա պես ան­կա­ռա­վա­րե­լի են ար­ցունք­ներս։ Լա­ցե­լու ա­ռիթ­ներն էլ՝ որ­քան ա­սես։ Կլոր տա­րին հու­ղար­կա­վո­րու­թյուն կամ վե­րա­հու­ղար­կա­վո­րու­թյուն է։ Միայն թե տուն դառ­նա­լուց հե­տո հաս­կա­ցա, որ Ար­շակ ար­քա­յի ու հա­յոց հո­ղի մա­սին պատ­մու­թյու­նը ա­մենևին էլ հո­րին­վածք չէր։ Հի­մա, ա­մուր կանգ­նած իմ հո­ղին,ան­վա­րան կպա­տաս­խա­նեմ. ՙՈ՜չ, հար­գե­լի՜ս, սա վերջ չէ։ Ու Դուք ճիշտ էիք։ Ես ղա­րա­բաղ­ցի եմ ու ես ձեզ­նից լավ գի­տեմ. ՙՀին հրաբ­խի խառ­նա­րա­նում դեռ հու­րը չի պա­ղել՚(Վ.Օ­վյան)։

 

 

 

Last modified onՈւրբաթ, 02 Ապրիլի 2021 11:40