[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԿԱ­ՄԱ­ՎՈ­ՐԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ԽՆ­ԴԻ­ՐԸ ՄԵԿՆ Է ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 ՙԱ. Ա.՚- ի հար­ցազ­րույ­ցը ՙՀա­նուն ժո­ղովր­դի բա­րե­կե­ցու­թյան՚ հկ ղե­կա­վար, ՙՄա­լա Էզ­դիա –Եզ­դի­նե­րի տուն՚ ազ­գա­յին շարժ­ման ղե­կա­վար Այ­սեր Ի­սա­յա­նի հետ։

- Դուք Ար­ցախ եք ե­կել եզ­դի­նե­րի ազ­գա­յին շարժ­ման և հայ-եզ­դիա­կան միաս­նա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կա­տի ան­դամ­նե­րի հետ, ո՞րն է Ձեր այ­ցի հիմ­նա­կան նպա­տա­կը։
- Այս­տեղ ենք կազ­մա­կերպ­չա­կան-ճա­նա­չո­ղա­կան այ­ցով... Մեր կազ­մա­կեր­պու­թյունն այս պա­հի դրու­թյամբ չու­նի խն­դիր, բո­լո­րիս խն­դի­րը մեկն է՝ տես­նել հզոր Ար­ցախ, տես­նել հզոր Հա­յաս­տան, և սա ոչ միայն խն­դիր է, այլև նպա­տակ բո­լո­րիս առջև հս­տակ դր­ված։ ՙԱր­ցախն իմ տունն է խո­րագ­րով՚ ա­ռա­ջի­կա­յում կազ­մա­կերպ­վե­լիք մի­ջո­ցա­ռում­նե­րի հետ կապ­ված՝ եզ­դի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի՝ Ար­ցա­խի նվի­րյալ­նե­րի պատ­վի­րա­կու­թյու­նը, ո­րը գլ­խա­վո­րում եմ ես, այ­սօր գտն­վում է Ար­ցա­խում՝ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ նա­խօ­րոք ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն։ Պաշ­տո­նա­կան հան­դի­պում­նե­րից հե­տո կհան­դի­պենք նաև Ար­ցա­խի ՙՄայ­րու­թյուն՚ հկ նա­խա­գա­հի հետ, ա­պա կմեկ­նենք զո­րա­մա­սեր։ Մեր նպա­տա­կը մեկն է՝ ցույց տալ աշ­խար­հին, որ եզ­դի ազ­գը հա­յոց հար­ցի, Ար­ցա­խի հար­ցի պա­հան­ջա­տերն է, և մեր բո­լոր նա­հա­տակ­նե­րը, ո­րոնք ի­րենց ա­րյամբ ներ­կել են ա­զատ, ան­կախ Ար­ցա­խի հո­ղը, և ով­քեր շա­րու­նա­կում են ըն­կած հայ­րե­րի, եղ­բայր­նե­րի գոր­ծը, բո­լորս մի հար­ցի պա­հան­ջա­տեր ենք, ու բո­լո­րիս պա­հան­ջը մեկն է։ Բո­լորն էլ շատ լավ գի­տեն, որ թե՜ Ար­ցա­խյան, և թե՜ քա­ռօ­րյա ու վեր­ջին պա­տե­րազ­մի վայ­րագ թշ­նա­մու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ եզ­դիա­կան ջո­կատ­ներն ի­րենց առջև դր­ված մար­տա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րը կա­տա­րե­ցին թե՜ Ջեբ­րա­յիլ-Ջրա­կա­նում, թե՜ Կու­բաթ­լու-Կով­սա­կա­նում և թե՜ Սյու­նի­քի տա­րած­քում։ Մեր կա­մա­վո­րա­կան­նե­րի առջև դր­ված խն­դի­րը մեկն է, ծրա­գի­րը մեկն է, նպա­տա­կը՝ նույն­պես. տես­նել ա­զատ, ան­կախ Ար­ցախ, տես­նել հզո­րաց­ված Ար­ցախ և հզոր Հա­յոց Բա­նակ։
- Ձեր կող­մից կոնկ­րետ ի՞նչ քայ­լեր են ար­վում այդ ուղ­ղու­թյամբ։
- Ե­թե դուք տե­ղյակ եք, ա­ռա­ջին­նե­րից մե­կը ես եմ հայ­տա­րա­րել, որ մենք ու­նե­նա­լու ենք եզ­դիա­կան հզոր ռազ­մա­կա­նաց­ված ստո­րա­բա­ժա­նում՝ Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյան ներ­քո, ո­րը կլի­նի տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նահ­զո­րը և ո­րը ա­հու­սար­սափ կլի­նի տա­րա­ծաշր­ջա­նի մեր հա­կա­ռա­կորդ­նե­րի հա­մար։ Սա իմ ա­ռա­ջին այ­ցը չէ Ար­ցախ, սա­կայն ա­ռա­ջինն է որ­պես պատ­վի­րա­կու­թյան ղե­կա­վար, պատ­վի­րա­կու­թյուն, որն ու­նի կոնկ­րետ նպա­տակ­ներ ու խն­դիր­ներ, ո­րի պտուղ­նե­րը տես­նե­լու, քա­ղե­լու են աշ­խար­հով մեկ սփռ­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րը։ Ար­ցա­խը դեռ լիա­թոք շն­չե­լու է, Ար­ցա­խը ոտ­քի է կանգ­նե­լու ... Մեր բա­նա­կը, ինչ­պես ար­դեն քա­նիցս հայ­տա­րա­րել եմ, վի­րա­վոր կո­րյուն է, վի­րա­վոր ա­ռյուծ, ո­րի վեր­քերն ար­դեն ա­պա­քին­ման պրո­ցե­սում են, և թող սար­սա­փեն նրանք, ով­քեր գի­տակ­ցում են, թե ինչ է նշա­նա­կում հան­դի­պել ա­պա­քին­ված ա­ռյու­ծի հետ։ Աշ­խար­հը դեռ լսե­լու է հա­յոց բա­նա­կի մա­սին։ Ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ հայ­տա­րա­րում եմ. մենք թշ­նա­մուն զի­ջե­լու ո­չինչ չու­նենք։ Անհ­նար է, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը հա­մար­վի Ադր­բե­ջան, ա­ռա­վել ևս Նժ­դե­հյան Զան­գե­զու­րը, Ար­ցախն ու Շու­շին։ Ե­թե մենք այ­սու­հետ թե­կուզ մի փոքր կո­րուստ ու­նե­նանք, մենք Հա­յաս­տա­նում որ­պես ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցի ապ­րե­լու ի­րա­վունք չու­նենք։

- Հայ-եզ­դիա­կան հա­մա­տեղ ջո­կատն այ­սօ՞ր էլ դիր­քե­րում է...


- Միան­շա­նակ, մեր ջո­կատ­նե­րը մշ­տա­պես մար­տա­կան հե­նա­կե­տե­րում են, մեզ հա­մար հայ­րե­նիքն սկս­վում է այն հե­նա­կե­տից, ո­րը պաշտ­պա­նում են մեր ջոկատի տղաները։ Նրանք հա­ճախ են մար­տա­կան հե­նա­կե­տե­րից իրենց սր­տի խոս­քը հղում աշ­խար­հաս­փյուռ մեր հայ­րե­նա­կից­նե­րին՝ վս­տա­հեց­նե­լով նրանց, որ իրենց հս­կո­ղու­թյան տակ գտն­վող սահ­մանն ա­մուր են պա­հում։ Ի­մա­ցեք, որ սահ­մա­նում կանգ­նած տղեր­քը պատ­րաստ են ան­գամ կյան­քի գնով պահ­պա­նել այն։ Ար­ցա­խի հե­րոս Քյա­րամ Սլո­յա­նի ան­վան ջո­կա­տը դժ­վա­րու­թյուն­նե­րից եր­կն­չո­ղը չէ, մեր տղա­նե­րը դիր­քե­րում են կոնկ­րետ նպա­տակ­նե­րով և հայ եղ­բայր­նե­րի հետ միա­սին ի­րա­կա­նաց­նե­լու ենք մեր ե­րա­զան­քը։ Այս օ­րե­րին էլ  դիր­քե­րում է  Քյա­րամ Սլո­յա­նի մեծ եղ­բայ­րը՝ Հա­միկ Սլո­յա­նը, ով ե­կել է եղ­բոր վրե­ժի հետևից և մար­տա­կան ըն­կեր­նե­րին վս­տա­հեց­նում է, որ բո­լոր նա­հա­տակ­ներն իր եղ­բայր­ներն են, իսկ նրանց հա­րա­զատ­նե­րի ցավն ի­րենն է։ Այս օ­րե­րին դիր­քե­րում հան­դի­պե­ցինք հե­րոս զին­վոր­նե­րի, ո­րոնց աչ­քե­րի մեջ ի­րենց նա­հա­տակ ըն­կեր­նե­րի վրե­ժի ցա­սումն էր։ Մենք պարտք ու պար­տա­վոր­վա­ծու­թյուն ու­նենք մեր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կի առջև։ Ա­մե­նա­կարևո­րը՝ միաս­նա­կան լի­նենք ու վս­տահ, որ կորց­րա­ծը ետ ենք բե­րե­լու։ Մենք դեռ լու­ծե­լու ենք հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան ու մեր Շան­գա­լի վրե­ժը։ Մեր կող­քին ապ­րում են հե­րոս­ներ, ո­րոն­ցից պետք է օ­րի­նակ վերց­նենք, ու­ղե­նիշ դարձ­նենք մեր պայ­քա­րի հե­տա­գա ճա­նա­պար­հին ... Վեր­ջին թարմ օ­րի­նա­կը՝ վեր­ջերս Ստե­փա­նա­կեր­տում հան­դի­պե­ցի լեյ­տե­նանտ Ժո­րա Ա­ռա­քե­լյա­նի հետ։ Նա ար­ցախ­ցի վե­տե­րա­նի զա­վակ է, հայ­րե­նի­քի նվի­րյա­լի զա­վակ, այս վեր­ջին պա­տե­րազ­մի օ­րե­րին նրա վաշտն ըն­կել էր հրե­տա­կո­ծու­թյան տակ, զոհ­վել էր հրա­մա­նա­տա­րը, 18-ա­մյա Ժո­րան ստանձ­նել էր ի­րա­վի­ճա­կի ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը և վաշ­տի ողջ մնա­ցած զին­վոր­նե­րին, ե­թե չեմ սխալ­վում՝ 116 հո­գու, դուրս է բե­րել շր­ջա­փա­կու­մից՝ ա­ռանց որևէ մի վի­րա­վո­րում տա­լու, ա­ռանց մի միա­վոր զենք թշ­նա­մուն թող­նե­լու ... Ա­հա նմա­նա­տիպ սխ­րանք­նե­րը մեր աչ­քի տակ ու­նե­նա­լով՝ քայլ առ քայլ կեր­տե­լու ենք մեր հզոր ու պաշտ­պան­ված հայ­րե­նի­քը։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 19 Ապրիլի 2021 06:18