[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔՆ Է ՀԱՐԳԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՐՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

 1939թ. հա­մա­միու­թե­նա­կան մար­դա­հա­մա­րի տվյալ­նե­րով՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զի բնակ­չու­թյու­նը (ԼՂԻՄ) կազ­մում էր 150 838 մարդ, ո­րոնց 90 տո­կո­սը հա­յեր էին: Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ զո­րա­կոչ­վեց ու ռազ­մա­ճա­կատ մեկ­նեց 45 000 մարդ կամ բնակ­չու­թյան 32 տո­կո­սը (ամ­բողջ Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում 194 մի­լիո­նից 11 մի­լիո­նը, այ­սինքն՝ 6 տո­կո­սը). Տո­կո­սա­յին հա­րա­բե­րակ­ցու­թյամբ ԼՂԻՄ-ից զո­րա­կոչ­վեց 5 ան­գամ ա­վե­լի շատ մարդ, քան ամ­բողջ երկ­րից: Պա­տե­րազմ հայ­տա­րար­վե­լուց մեկ օր անց Ղա­րա­բա­ղի քա­ղաք­նե­րում և գյու­ղե­րում գրե­թե տղա­մարդ չէր մնա­ցել:

Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ռազ­մա­ճա­կատ մեկ­նած ղա­րա­բաղ­ցի­ներն ի­րենց դրսևո­րե­ցին որ­պես քաջ զին­վոր­ներ, ին­չը հա­մա­հունչ էր նրանց բազ­մա­դա­րյա զին­վո­րա­կան ա­վան­դույթ­նե­րին. 24 ղա­րա­բաղ­ցի­ներ դար­ձան Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս­ներ, նրան­ցից եր­կու­սը՝ օ­դա­չու Նել­սոն Ստե­փա­նյա­նը (նրան երկ­րորդ աստ­ղը շնորհ­վել է հետ­մա­հու) և Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Հով­հան­նես Բաղ­րա­մյանն այդ կոչ­մանն ար­ժա­նա­ցան եր­կու ան­գամ: Յոթ ղա­րա­բաղ­ցի­նե­րի շնորհ­վեց Փառ­քի շքան­շա­նի բո­լոր ե­րեք աս­տի­ճան­նե­րի աս­պե­տի կո­չում: Խոր­հր­դա­յին Միու­թյան՝ Փառ­քի շքան­շա­նի ար­ժա­նա­ցած զին­վոր­նե­րի շար­քում էր նաև ԼՂԻՄ Ներ­քին Սզ­նեք գյու­ղում ծն­ված Գևորգ Իս­րա­յե­լյա­նը, ում այդ պարգևը շնորհ­վեց 1943թ. (նա Փառ­քի շքան­շա­նի լրիվ աս­պետ դար­ձավ 1945թ. մար­տին):

Ռազ­մա­ճա­կա­տի հրա­մա­նա­տար մար­շալ Բաղ­րա­մյա­նի հետ մեկ­տեղ մար­շա­լի կո­չում ստա­ցան Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից սե­րող ևս ե­րեք զին­վո­րա­կան. զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի գլ­խա­վոր մար­շալ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյա­նը, ա­վիա­ցիա­յի մար­շալ Սեր­գեյ Խու­դյա­կո­վը ¥Ար­մե­նակ Խան­փե­րյանց¤, Խոր­հր­դա­յին Միու­թյան նա­վա­տոր­մի ծո­վա­կալ Հով­հան­նես ¥Ի­վան¤ Ի­սա­կո­վը:
Խո­րը թի­կուն­քում գտն­վող հայ­կա­կան փոքր ինք­նա­վար մար­զից զոհ­վեց պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած նրա ա­մեն յո­թե­րորդ բնա­կի­չը, ին­չը զգա­լիո­րեն գե­րա­զան­ցում էր մարդ­կա­յին կո­րուստ­նե­րի քա­նա­կը ողջ Խոր­հր­դա­յին Միու­թյան հաշ­վար­կով:
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­վո­րա­կան­նե­րը վեր­ջերս նա­խա­ձեռ­նել են ՙԸն­տա­նի­քի պատ­մու­թյուն՝ Հաղ­թա­նա­կի պատ­մու­թյուն՚ խո­րա­գի­րը կրող ակ­ցիա՝ նվիր­ված Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում Հաղ­թա­նա­կի 76-ա­մյա­կին: Հար­ցին, ի՞նչ­պես է ծն­վել այդ գա­ղա­փա­րը, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցի­չը պա­տաս­խա­նեց, որ ա­մեն տա­րի Հաղ­թա­նա­կի օր­վա նա­խա­շե­մին Ռու­սաս­տա­նում անց են կաց­վում նման ակ­ցիա­ներ, և նրանք, եր­կու կող­մի հետ ձեռք բե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան շր­ջա­նա­կում, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի և Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու և Աս­կե­րա­նի շր­ջան­նե­րի վար­չա­կազ­մե­րի հետ փոխ­գոր­ծակ­ցու­թյամբ ո­րո­շել են ի­րա­կա­նաց­նել Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված մար­տիկ­նե­րին նվիր­ված հու­շար­ձան­նե­րի բա­րե­կար­գում: Այդ ակ­ցիան ի­րա­կա­նաց­նում են Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի զին­ծա­ռա­յող­նե­րը՝ տե­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ հա­մա­տեղ:
Ակ­ցիա­յի մեկ­նար­կը տր­վել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­պատ գյու­ղի՝ 1941-1945թթ. ֆա­շիզ­մի դեմ մղ­ված պայ­քա­րում զոհ­ված 104 մար­տիկ­նե­րին նվիր­ված հու­շար­ձա­նի մոտ: Հու­շար­ձա­նը գտն­վում է բարձր բլ­րի վրա և այն­տեղ հաս­նե­լու հա­մար պետք է հաղ­թա­հա­րել հու­շա­կո­թող տա­նող 104 աս­տի­ճան­նե­րը ¥ըստ զոհ­ված մար­տիկ­նե­րի թվի¤:

Օ­րերս ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի զին­ծա­ռա­յող­ներն այ­ցե­լել են հին Նո­րա­գյուղ: Այդ գյու­ղում այլևս մարդ չի ապ­րում, բայց այս­տեղ ան­ցյալ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րին հու­շար­ձան էր տե­ղադր­վել՝ ի հի­շա­տակ Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված մար­տիկ­նե­րի: Այս գյու­ղից ռազ­մա­ճա­կատ մեկ­նած ա­վե­լի քան 90 տղա­մարդ իր կյան­քը զո­հա­բե­րեց հա­նուն խոր­հր­դա­յին ժո­ղովր­դի ա­զա­տու­թյան:
Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը Նո­րա­գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ միա­սին ցան­կա­պա­տի վե­րա­նո­րոգ­ման և ներկ­ման, հու­շար­ձա­նի և հա­րա­կից տա­րած­քի մաքր­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­րել:
Ապ­րի­լի 13-ին նման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կաց­վել Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ե­րեք գյու­ղե­րում: Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի կող­մից հաշ­վառ­ման է վերց­վել 58 հու­շար­ձան: Դրան­ցից 30-ն ար­դեն բա­րե­կարգ­վել են: Աշ­խա­տանք­նե­րը կշա­րու­նակ­վեն մինչև Հաղ­թա­նա­կի օ­րը:
Ի­րա­կանց­վող աշ­խա­տանք­նե­րից զատ, Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի զին­ծա­ռա­յող­նե­րը նաև այ­ցե­լում են դպ­րոց­ներ և այն­տեղ դա­սեր անց­կաց­նում: Այս­տե­ղից էլ ակ­ցիա­յի խո­րա­գի­րը՝ ՙԸն­տա­նի­քի պատ­մու­թյուն՝ Հաղ­թա­նա­կի պատ­մու­թյուն՚: Զին­ծա­ռա­յող­ներն ա­շա­կերտ­նե­րի հետ միա­սին պատ­մում են այն հե­րոս ղա­րա­բաղ­ցի­նե­րի մա­սին, ո­րոնք Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ աչ­քի են ըն­կել ի­րենց խի­զա­խու­թյամբ և Հայ­րե­նի­քի հան­դեպ ցու­ցա­բե­րած նվիր­վա­ծու­թյամբ: Ակ­ցիան նաև նպա­տակ է հե­տապն­դում՝ բարձ­րաց­նել ա­ճող սերն­դի հե­տաք­րք­րու­թյու­նը Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի թե­մա­յի հան­դեպ և կան­խել պատ­մու­թյան խե­ղա­թյու­րու­մը:
Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը ո­րո­շել են հե­տայ­սու պար­բե­րա­բար մաս­նակ­ցել ա­րիու­թյան դա­սե­րի անց­կաց­մա­նը: Ու­սու­ցիչ­նե­րի հետ միա­սին խա­ղա­ղա­պահ­նե­րը պար­բե­րա­բար կհան­դի­պեն դպ­րո­ցա­կան­նե­րի և ու­սա­նող­նե­րի հետ և նրանց կպատ­մեն 1941-1945թթ. պա­տե­րազ­մում հե­րո­սա­ցած մար­տիկ­նե­րի սխ­րանք­նե­րի մա­սին:

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 19 Ապրիլի 2021 13:06