[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐ­ԾԻՆ ՈՒ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅԱ­ՆԸ ՀԱ­ՎԱ­ՏԱ­ՐԻՄ ՍՊԱՆ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Քչե­րին է մեր օ­րե­րում հա­ջող­վում տես­քի ու ա­ռա­քե­լու­թյան մեջ պահ­պա­նել հա­մադր­ված ներ­դաշ­նա­կու­թյուն։ Միայն բա­ցար­ձակ նվիր­վա­ծու­թյունն ու գոր­ծին ան­կեղծ տր­վե­լը կա­րող են դառ­նալ այս ա­մե­նի ամ­բող­ջա­ցու­մը, հատ­կա­պես երբ գործ աս­վա­ծը հայ­րե­նի­քին ծա­ռա­յելն է։

Թևոս Հա­րու­թյու­նյանն ար­դեն եր­կար տա­րի­ներ ծա­ռա­յում է ԱՀ ՊԲ շար­քե­րում։ Փոք­րա­հա­սակ այս սպան մեկ ան­գամ չէ, որ իր նվիր­վա­ծու­թյամբ հաս­տա­տել է հայ­րե­նի­քին ան­ձն­վի­րա­բար ծա­ռա­յե­լու իր բա­ցար­ձակ ու­նա­կու­թյու­նը։ Հայ­րե­նի­քին ծա­ռա­յելն, ան­շուշտ, բարձր ու վեհ ա­ռա­քե­լու­թյուն է, բայց քչե­րին է հա­ջող­վում այդ ա­ռա­քե­լու­թյա­նը հա­վա­տա­րիմ մնալ և՜ հա­մազ­գես­տով և՜ ա­ռանց հա­մազ­գես­տի։ Թևո­սին, ան­կաս­կած, դա հա­ջող­վում է։
Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յով ան­ցած ե­րի­տա­սարդ հայ սպան իր մաս­նակ­ցու­թյունն է ու­նե­ցել նաև Ար­ցա­խյան եր­րորդ` սեպ­տմ­բե­րի 27-ին սկս­ված պա­տե­րազ­մին, կյան­քի ու մահ­վան հետ մեկ ան­գամ չէ, որ հայ­րե­նի­քի զին­վոր-սպան առ­ճա­կատ­ման է ե­լել։
Այն գի­տակ­ցու­մը, որ պա­տե­րազ­մը հա­նուն Հա­յաս­տա­նի է, հա­նուն Ար­ցա­խի, հա­նուն սր­բա­զան գա­ղա­փար­նե­րի, չէր կա­րող Թևոս Հա­րու­թյու­նյա­նին չտա­նել ռազ­մա­ճա­կատ, դե­պի պայ­քար։
Ե­րի­տա­սարդ զին­վո­րա­կանն իր հա­մես­տու­թյամբ վա­յե­լում է և գոր­ծըն­կեր­նե­րի, և առ­հա­սա­րակ հա­սա­րա­կու­թյան սերն ու հար­գան­քը, նրան ճա­նա­չող­նե­րը գի­տեն, որ Թևո­սը բա­վա­կա­նին զուսպ, բայց միևնույն ժա­մա­նակ բնա­վո­րու­թյամբ խենթ է, խենթ՝ լավ ի­մաս­տով։ Նրա զին­վոր­նե­րը, ո­րոնց հետ ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու, փաս­տում են, որ զին­վո­րա­կան գոր­ծում մաք­սի­մալ խս­տա­պա­հանջ է։ Երբ ցան­կա­ցանք ի­մա­նալ, թե ար­դյոք դա չի՞ խան­գա­րում սպա-զին­վոր շփ­մա­նը, տղա­նե­րից մեկն ա­սաց.
- Պրն. մա­յո­րի դեպ­քում՝ ոչ։
Եվ այս ՙոչն՚ ան­կեղծ էր, դա զգաց­վեց նաև, երբ սկ­սե­ցինք Թևոս Հա­րու­թյու­նյա­նի մա­սին ա­ռանց նրա ներ­կա­յու­թյան խո­սել զին­վոր­նե­րի հետ։
Ան­կեղծ ժպիտ ու­նի Թևո­սը, ե­թե չա­սենք՝ վա­րա­կիչ, նրա հետ զրու­ցե­լը որ­քան հա­ճե­լի, նույն­քան բարդ է, հատ­կա­պես, երբ զրույ­ցի թե­ման պետք է հենց ինքն ու իր գոր­ծու­նեու­թյու­նը լի­նեն։ Ա­սում է.
ՙԱն­կախ զար­գա­ցում­նե­րից՝ ես զին­վոր եմ, մար­տիկ, մարդ, ում հա­մար գո­յու­թյուն ու­նի մեկ սկզ­բունք, երկ­րին ու ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լը։ Ինձ հա­մար հայ­րեն­քը հայ­րե­նիք է Ար­ցա­խից մինչև Տա­վուշ՚։
Մար­տա­կան ըն­կեր, գոր­ծըն­կեր Ար­ման Ի­վա­նյա­նը Թևոս Հա­րու­թյու­նյա­նին այս­պես է նկա­րագ­րում.
ՙՀայ զին­վո­րա­կա­նի, սպա­յի հրա­շա­լի տե­սակ է Թևո­սը, նրա ան­կեղ­ծու­թյունն ու գոր­ծին նվիր­վե­լու յու­րա­հա­տուկ կա­րո­ղու­թյու­նը օ­րի­նակ է բո­լոր ա­ռում­նե­րով։ Թևո­սը լավ մար­դու մարմ­նա­ցում է, ես հպարտ և ու­րախ եմ, որ նա իմ ըն­կերն է՚։
Տա­րի­ներն, ան­շուշտ, կշ­տա­պեն լրաց­նել ի­րար ան­ցյա­լի ու ներ­կա­յի խաչ­մե­րու­կում, կհիշ­վեն և կմո­ռաց­վեն շա­տե­րը, բայց ե­րա­նի, ե­րա­նի նրանց, ով­քեր ի­րենց գոր­ծին նվիր­վում և այդ գոր­ծին նվիր­վե­լու են ա­ռանց պա­հանջ­նե­րի։
Հայ­րե­նի­քը պետք է սի­րել ա­ռանց պայ­ման­նե­րի։

Հ.գ.
Ես հա­վա­տում եմ, որ ե­կող սե­րունդ­նե­րը կլ­րաց­նեն այն տե­սա­կի շար­քը, որ­տեղ Թևոսն է և նրա նման­նե­րը։ Հայ­րե­նի­քը դրա կա­րի­քը, հաս­տատ, ու­նե­ցել, ու­նի և կու­նե­նա։
;

Last modified onՉորեքշաբթի, 26 Մայիսի 2021 08:30