Logo
Print this page

ՙԱՅՆ ԱԶԳԸ, ՈՐԸ ԿԿՈՐՑՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ, ԿՏԱՊԱԼՎԻ ԼՐԻՎ՚

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տված եր­կու հս­կա­նե­րից են Մոն­թե Մել­քո­նյա­նը և Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը, ով­քեր ա­ռանձ­նա­նում են մտա­վոր, բա­րո­յա­կան և ֆի­զի­կա­կան ուժգ­նու­թյամբ։ Եր­կուսն էլ զոհ­վել են հու­նի­սին։ Հի­շե­ցինք Մոն­թեին, հի­շենք նաև Ազ­գալ­դյա­նին։

Նրա ՙՍա Հա­յաս­տանն է, և վերջ՚ կար­գա­խոսն ար­ձա­գանք է գտել սե­րունդ­նե­րի հո­գում։ Ա­վե­լի քիչ հայտ­նի են Լ. Ազ­գալ­դյա­նի կան­խա­տե­սա­կան հոր­դոր­նե­րը, ո­րոնք հաշ­վի չառն­վե­ցին։ Նա դեռևս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկզ­բում ա­սում էր.
-Պա­տե­րազ­մը վա­ղը կա­վարտ­վի, բայց մենք դեռ եր­կար կմ­նանք շր­ջա­փակ­ման մեջ։ Այ­սօր է պետք մտա­ծել։ ինչ­պես ապ­րել հե­տա­գա­յում։ Այ­սօր մենք հաղ­թում ենք, բայց վա­ղը, հնա­րա­վոր է։ կր­կին ստիպ­ված լի­նենք խրա­մատ­ներ փո­րել և պաշտ­պա­նա­կան ամ­րու­թյուն­ներ կա­ռու­ցել։ Վա­ղը ռազ­մա­կան տեխ­նի­կա է պետք լի­նե­լու։ Հա­յաս­տա­նը պետք է հա­տուկ զար­գաց­նի ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյու­նը։ Ուս­տի վե­րին աս­տի­ճա­նի կարևոր է, որ երկ­րի վաղ­վա մե­կու­սա­ցու­մը չշր­ջա­փա­կի ազ­գի բա­րո­յա­կան, մտա­վոր և կազ­մա­կերպ­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րը։ Շր­ջա­փա­կու­մը, հատ­կա­պես, հենց դրան է միտ­ված լի­նե­լու։
Մյուս սթա­փեց­նող կան­խա­տե­սու­մը ծա­նոթ է ա­վե­լի մեծ լսա­րա­նին. ՙԱյն ազ­գը, ո­րը կկորց­նի Ղա­րա­բա­ղը, կտա­պալ­վի լրիվ։ Թուր­քը կկորց­նի։ ու­րեմն թուր­քը։ Հա­յը։ ու­րեմն հա­յը։ Դրա հա­մար այս­տեղ շատ կարևոր հար­ցեր են լուծ­վում. դա միայն մի փոքր կտոր հո­ղի հարց չէ՚։
Դեռևս մնա­ցել է Ղա­րա­բա­ղի շատ փոքր մա­սը, գու­ցե սթափ­վենք, վեր­լու­ծենք մեր ա­րած ու չա­րած քայ­լե­րը և սկ­սենք ապ­րել հա­յան­պաստ տես­լա­կա­նով։
Հա­կիրճ ներ­կա­յաց­նենք ՙԱ­զա­տագ­րա­կան բա­նա­կի՚ հրա­մա­նա­տար Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նի կեն­սագ­րա­կա­նը։
1960 թվա­կա­նին ըն­դուն­վել է Մոսկ­վա­յի Լո­մո­նո­սո­վի ան­վան հա­մալ­սա­րա­նի ֆի­զի­կա­յի ֆա­կուլ­տետ, որ­տե­ղից հե­տա­գա­յում տե­ղա­փոխ­վել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի հա­մա­պա­տաս­խան ֆա­կուլ­տե­տը և այն փայ­լուն ա­վար­տել է ռա­դիո­ֆի­զի­կա մաս­նա­գի­տու­թյամբ։ Աշ­խա­տել է ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, զբաղ­վել է պլա­նա­վոր­ման մե­թո­դա­բա­նու­թյամբ և կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ավ­տո­մա­տաց­ման խն­դիր­նե­րով, գի­տա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի ավ­տո­մա­տաց­ված հա­մա­կար­գե­րի հար­ցե­րով։ Տար­բեր ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րում զբա­ղեց­րել է բաժ­նի վա­րի­չի պաշ­տո­նը։ Պետպ­լա­նի հաշ­վո­ղա­կան կենտ­րո­նում, Լա­զե­րա­յին տեխ­նի­կա­յի գի­տաար­տադ­րա­կան միա­վո­րու­մում, ՙԷ­ներ­գիա՚ գի­տաար­տադ­րա­կան միա­վո­րու­մում և Ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի հա­մա­միու­թե­նա­կան գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի Երևա­նի մաս­նա­ճյու­ղի հա­մա­կար­գա­յին ծրագ­րա­վոր­ման և հաշ­վո­ղա­կան տեխ­նի­կա­յի գծով։
Լ. Ազ­գալ­դյա­նը Ար­ցա­խյան շարժ­ման սկզ­բից է կան­խա­տե­սել, որ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է։ Նա սպա­սում էր վա­տա­գույ­նին։ պա­տե­րազ­մին։ Նա հա­մո­զում էր հայ մտա­վո­րա­կա­նու­թյա­նը հրա­ժար­վել սին խո­սակ­ցու­թյուն­նե­րից և ղե­կա­վա­րել ժո­ղովր­դա­կան պայ­քա­րը։
ՙՇատ քր­տինք։ զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, քիչ ա­րյուն։ ռազ­մա­դաշ­տում՚
այս սկզ­բուն­քով էր ա­ռաջ­նորդ­վել գա­ղա­փա­րի զին­վոր, ՙԱն­կա­խու­թյան բա­նա­կի՚, ա­պա։ ՙԱ­զա­տագ­րա­կան բա­նա­կի՚ հրա­մա­նա­տար Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նը։ Բա­նա­կի կար­գա­պա­հու­թյան հիմ­քում, Նժ­դե­հի բա­ռե­րով ա­սած, գի­տակ­ցա­կան կար­գա­պա­հու­թյունն էր։ Այ­սինքն։ երբ զին­վո­րը հաս­կա­նում էր իր կար­գա­պահ լի­նե­լու կա­րե­ւո­րու­թյու­նը, նրան պետք չէր պար­տադ­րել, ինչ­պես ար­վում է շատ-շատ բա­նակ­նե­րում /նրա զին­վոր­նե­րի հու­շե­րից/։ Նրա մար­տա­վա­րու­թյան մա­սին մեջ­բե­րենք նաև Կո­ման­դո­սի խոս­տո­վա­նու­թյու­նը. ՙԼեո­նի­դից սո­վո­րե­ցի, որ չի կա­րե­լի զո­հել հայ զին­վո­րին։ Լեո­նի­դը ա­սել էր։ մեր ա­մե­նա­մեծ հարս­տու­թյու­նը կա­մա­վոր զին­վորն է։ Դրա­նից ա­վե­լի մեծ ար­ժեք էս եր­կի­րը չու­նի, և նրանց չի կա­րե­լի հենց այն­պես զո­հա­բե­րել, ինչ է թե հո­ղակ­տոր ես ա­զա­տագ­րում։ Բո­լոր նա­խագ­ծե­րը, հար­ձա­կում­նե­րը, պաշտ­պա­նու­թյուն­նե­րը կազ­մա­կեր­պեք այն­պես, որ հնա­րա­վո­րինս խու­սա­փեք զո­հե­րից՚։ Նրա հրա­մա­նա­տա­րու­թյան 4 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­զա­տագր­վել է 27 բնա­կա­վայր, ո­րի ժա­մա­նակ զոհ­վել է ըն­դա­մե­նը 6 զին­վոր։
Լ. Ազ­գալ­դյա­նը շատ էր կարևո­րում կա­նո­նա­վոր բա­նա­կի ստեղ­ծու­մը, և նա դրեց ազ­գա­յին բա­նա­կի հիմ­քը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.