[ARM]     [RUS]     [ENG]

…ԵՐԲ ԼՈՒՅՍԸ ԾԱՆՐԱՆՈՒՄ Է ՀՈԳՈՒԴ ՎՐԱ

 

Շուրջ երեք տասնամյակ առաջ, ժամանակի պահանջ-հրամայականով Երկրի տղամարդիկ Երկրապահ դարձան… 88-ից ի վեր Երկիրն էլ արդեն Երկրապահ էր։ Ի զեն ելած Երկրի Տերերը երեք տասնամյակ շարունակ կենաց-մահու պայքարում փառավորեցին իրենց անունն ու գործը… Արցախյան ավանդական ու ավանդապահ Ավշառյան մեծ գերդաստանի զենք բռնելու ունակ տղամարդիկ էն գլխից արդեն առաջնագծում էին, նրանց թվում և Էդուարդ Ավշառյանի ընտանիքը, որ Արցախյան շարժմանն ու պայքարին զինվորագրվեց իր 5 որդիներով, որոնք, հընթացս մարտագործողությունների, մեր պայքարի խորհրդանիշներից դարձան։
… Ապրիլի 8-ի առավոտյան մահվան բոթը ծանր լույսի պես կախվեց օդում… 57 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՙՄարտական խաչ՚ առաջին և երկրորդ աստիճանների շքանշանակիր, գնդապետ Մխիթար Ավշառյանը։

Ծն­վել է 1965 թվա­կա­նի փետր­վա­րի 21-ին Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քում։ 1983-1985թթ. ծա­ռա­յել է ԽՍՀՄ՝ Գեր­մա­նիա­յում տե­ղա­կայ­ված զո­րախմ­բում՝ որ­պես տան­կա­յին դա­սա­կի հրա­մա­նա­տար։ 2005-2006թթ. սո­վո­րել է Մոսկ­վա­յի ռազ­մա­կան ա­կա­դե­միա­յում։ 1992-1994թթ. ՊԲ 4-րդ տան­կա­յին վաշ­տի, ա­պա Ա­ռան­ձին տան­կա­յին գու­մար­տա­կի հրա­մա­նա­տարն էր։ Հե­տա­գա­յում զբա­ղեց­րել է մի շարք պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­ներ՝ ԱՀ ՊԲ Ն զո­րա­մա­սի սպա­ռա­զի­նու­թյան գծով փոխհ­րա­մա­նա­տար, Ն միա­վոր­ման զրա­հա­տան­կա­յին ծա­ռա­յու­թյան պետ, տան­կա­յին զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար, Ն միա­վոր­ման հրա­մա­նա­տա­րի ա­ռաջ­նա­յին գծով տե­ղա­կալ, ԱՀ զին­վո­րա­կան կո­մի­սար։ Մ. Ավ­շա­ռյա­նը մաս­նակ­ցել է Աս­կե­րա­նի, Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տե­րին և Օ­մա­րի լեռ­նանց­քից մինչև Հո­րա­դիզ ըն­թա­ցող բո­լոր մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։
Տաս­նյակ ան­գամ­ներ մահ­վան աչ­քե­րին նա­յած, պար­տու­թյուն չտե­սած-չճա­նա­չած մե­րօ­րյա հե­րո­սը պարտ­վեց չա­րա­գու­շակ հի­վան­դու­թյա­նը։ Չդի­մա­ցավ թաց ու խո­նավ խրա­մատ­նե­րում ձեռք բե­րած ու տա­րի­նե­րի ըն­թաց­քում խո­րա­ցած-քրո­նի­կա­կա­նի վե­րած­ված հի­վան­դու­թյա­նը։ Նրա սիր­տը չդի­մա­ցավ Շու­շիի անկ­մա­նը, Հադ­րութ-Դի­զա­կի մե­լի­քա­կան ա­պա­րանք­նե­րի խո­նարհ­մա­նը... Գնաց Մխի­թա­րը՝ եր­կն­քում իր կռի­վը տա­լու ա­նար­դա­րու­թյան դեմ, հաղ­թա­նակ­ներ սեր­մա­նած, սա­կայն վեր­ջին շր­ջա­նում փուշ ու տա­տասկ հն­ձած զին­վո­րա­կա­նի ան­հաշ­տու­թյամբ հե­ռա­ցավ մեր պայ­քա­րից։ Նրա սահ­ման­ներ չճա­նա­չող, սահ­ման­ներ չու­նե­ցող բա­րու­թյու­նը կես րո­պեում ան­հաշտ պոռթ­կու­մի վե­րա­ծող մեր հե­րո­սը, ո­րի հետ պա­տիվ եմ ու­նե­ցել քն­նար­կե­լու մեր օ­րե­րի բար­դա­ցող հա­րա­բե­րու­թյուն­ներն ու պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հի լույսն ու ստ­վե­րը՝օր­վա պա­րու­նակ­նե­րում ին­քը վե­րած­վեց ծանր լույ­սի... Պա­տիվ եմ ու­նե­ցել նրա հետ կի­սել Շու­շիի ա­զա­տագր­ման բերկ­րան­քը, նաև Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում մեր տան­կիստ­նե­րի ու­նե­ցած բո­լոր մեծ ու փոքր հա­ջո­ղու­թյուն­նե­րի տա­րե­գիր­նե­րից մե­կը լի­նել…Այն տան­կիստ­նե­րի, ո­րոնց ա­ռա­ջին հրա­մա­նա­տա­րը լի­նե­լու պա­տի­վը նրան էր տր­ված, և պա­տա­հա­կան չէ, որ հե­տա­գա­յում, ՊԲ կազ­մա­վոր­ման փու­լում նրան վս­տահ­վեց Ա­ռան­ձին տան­կա­յին գն­դի հրա­մա­նա­տա­րի պաշ­տո­նը։ Պա­րոն գն­դա­պետ, այ­սօր­վա պես հի­շում եմ, թե ինչ­պես դառ­նա­ցած մի պա­հի չու­զե­ցիր կիս­վել զին­վո­րա­կան լրագ­րո­ղիս հետ, սա­կայն քիչ անց տե­ղի տա­լով իմ թա­խան­ձանք­նե­րին, ա­սեմ թե հետևո­ղա­կան պն­դում­նե­րին, խո­սե­ցիր մեր հաղ­թա­նակ­նե­րից, Շու­շիի ա­զա­տագ­րու­մից և դու ՙվե­րա­կերտ­վե­ցի­ր՚ իմ աչ­քի ա­ռաջ՝ մո­ռա­նա­լով ա­մեն չա­րի ու չա­րիք ծնող պատ­ճառ­նե­րի մա­սին... Հե­տո պատ­մե­ցիր Շու­շի բարձ­րա­նա­լու ճա­նա­պար­հին գլ­խովդ ան­ցա­ծը… Ե­րա­նու­թյամբ հի­շե­ցիր, որ այն ժա­մա­նակ ձեր շար­քե­րում գլուխ պա­հող­ներ չկա­յին։ Հա­կա­ռա­կը. յու­րա­քան­չյու­րը ձգ­տում էր ա­ռա­ջի­նը մար­տի նետ­վել։ Նե­ղա­ցար, երբ քո առջև խն­դիր դրե­ցին այլ ուղ­ղու­թյամբ գնալ, ու թե ինչ­պի­սի դժ­վա­րու­թյամբ Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նից ա­ռաջ մի կերպ անձ­նա­կազմ հա­վա­քե­ցիր։ Հի­շու՞մ ես, պա­րոն գն­դա­պետ, երբ ա­ռա­ջին զին­վո­րա­կան աշ­խա­տա­վար­ձը բե­րե­ցին, ըն­կեր­նե­րով ա­մա­չում էիք ստա­նալ. ՙԷս ի՞նչ եք ա­նում, մենք դրա՞ հա­մար ենք ծա­ռա­յում՚… Հե­տո շատ ար­ժեք­ներ փոխ­վե­ցին, բայց խրա­մա­տա­յին բա­րո­յա­կա­նու­թյունն ու ըն­կե­րու­թյու­նը մնա­ցին ան­փո­փոխ և այն ողջ կյան­քի հա­մար էր…
Բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծըն­թա­ցի գրե­թե բո­լոր փու­լե­րում Մ. Ավ­շա­ռյա­նի հետ խո­սել-քն­նար­կել ենք ձեռք­բե­րում­նե­րի ըն­թաց­քը և նրա սր­տա­ցա­վու­թյու­նը /ար­հես­տա­վար­ժու­թյան մա­սին էլ չեմ խո­սում/ ինձ միշտ հույս է ներ­շն­չել, որ մեր ՙգոր­ծե­րը՚ լավ են լի­նե­լու։ Ցա­վոք, նրան տե­սել եմ նաև մար­տա­կան ըն­կեր­նե­րի կորս­տյան ցա­վից եր­կատ­վե­լու պա­հին, այն պա­հին, երբ հո­ղին են հանձ­նում մար­տա­կան ուխ­տով ամ­րագր­ված, հա­րա­զա­տից էլ հա­րա­զատ դար­ձած եղ­բայր­նե­րից մեկ­նու­մե­կին... Իսկ, այ­սօր ար­դեն մեր մար­տիկ­նե­րից մեկն էլ գնաց միա­նա­լու Ան­մահ­նե­րի Գն­դի կուռ շա­րա­սյա­նը… Ցա­վոք, մե­կիկ-մե­կիկ, լուռ հե­ռա­նում են մեր բա­նա­կի հիմ­նա­սյու­նե­րը՝ ի­րենց ետևից ցավ ու կս­կիծ շա­ղե­լով… Հե­ռա­նում են, որ նո­րից ու կր­կին վե­րածն­վեն մեր բո­լոր գա­լիք Հաղ­թա­նակ­նե­րում… Որ Վերևից հս­կեն մեր ան­խո­տոր ըն­թացքն ու ի­րենց պայ­քա­րի լույ­սը մեզ՝ ապ­րող­նե­րիս հա­մար փա­րոս դարձ­րած, լու­սա­վո­րեն մեր անց­նե­լիք ճա­նա­պար­հը։ Նրանք այլևս մեր վաղ­վա օր­վա, գա­լի­քի երկ­նա­յին հրա­մա­նա­տար­ներն են, ու նրանց շար­քե­րում այր մի Մխի­թար Ավ­շա­ռյան ա­նուն-ազ­գա­նու­նով, որն այս օ­րե­րին ՙզին­վո­րագր­վեց՚ Ան­մահ­նե­րի գն­դին։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ