Logo
Print this page

«ԿԼԻ­ՆԵՄ ԱՅՆ ՔՉԵ­ՐԻՑ ՄԵ­ԿԸ, ՈՎ ԵՐԿ­ՐՈՐԴ ԱՆ­ԳԱՄ ԿՄԱՍ­ՆԱԿ­ՑԻ ՇՈՒ­ՇԻԻ Ա­ԶԱ­ՏԱԳՐ­ՄԱ­ՆԸ»

 

Ուղիղ 30 տարի առաջ, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերի ստորաբաժանումները գնում էին ազատագրելու Շուշին, ոմանք՝ ովքեր անտեղյակ էին մեր ժողովրդի տրամադրություններին, կարող էին կասկածի տակ առնել ձեռնարկման հաջողությունը։ Իր աշխարհագրական դիրքով Շուշին համարվում էր անառիկ, և այդ կարծիքին էր նաև այնտեղ ամրացած հակառակորդը։ Սակայն վերջինս հաշվի չէր առել մի հանգամանք, որ հայ զինվորը թշնամու թվաքանակին հակադրում է իր ոգին, սպառազինությանը՝ հաղթելու կամքը, իսկ աշխարհագրական դիրքին՝ սեփական տունն ազատագրելու անհրաժեշտության գիտակցումը։

1992թ. մա­յի­սի 9-ին Ար­ցա­խի քա­ջա­զուն որ­դի­նե­րը ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րի ա­մե­նա­փայ­լուն է­ջը գրե­ցին հա­յոց պատ­մու­թյան մեջ՝ ցու­ցադ­րե­լով փայ­լուն մար­տա­րա­վեստ և հմուտ մար­տա­վա­րու­թյուն, նրանք եր­կա­րա­մյա գե­րու­թյու­նից ա­զա­տագ­րե­ցին հա­յոց հի­նա­վուրց Շու­շի քա­ղա­քը։ Եվ չնա­յած Շու­շին այ­սօր կր­կին գե­րե­վար­ված է ա­զե­րի հրո­սակ­նե­րի կող­մից, ան­կա­րե­լի է սա­կայն մո­ռա­նալ մա­յի­սյան այդ օ­րը։
Պա­հես­տա­զո­րի մա­յոր Հրայր Բաղ­դա­սա­րյա­նը Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րից է։ Ե­ղել է Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի ջո­կա­տում։ Պատ­մե­լու, հե­րո­սա­կան ան­ցյա­լը վեր­հի­շե­լու նա շատ բան ու­նի, բայց հա­մեստ պահ­ված­քի պատ­ճա­ռով շր­ջան­ցում էր ի­րեն վե­րա­բե­րող հե­րո­սա­կան դր­վագ­նե­րը։ Նա ա­մե­նից շատ ու­զում էր խո­սել մյուս քա­ջոր­դի­նե­րի սխ­րանք­նե­րի մա­սին: «Շու­շիի ա­զա­տագ­րու­մը միայն բեր­դա­քա­ղա­քի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան մաս­նա­կից­նե­րի շնորհ­քը չէ,- ա­սում է նա։- Ար­ցա­խի չորս­բո­լո­րը, նրա սահ­մա­նում կանգ­նած տղա­նե­րի շնոր­հիվ է նաև ա­զա­տագր­վել հա­յոց հի­նա­վուրց ոս­տա­նը։ Այդ օ­րը թշ­նա­մին բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ էր ծա­վա­լել՝ մեզ մեր հիմ­նա­կան ուղ­ղու­թյու­նից շե­ղե­լու հա­մար։ Եվ մենք միա­սին՝ մեր ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի մի­ջո­ցով, կռե­ցինք Շու­շիի հաղ­թա­նա­կը»։
1992թ. մա­յի­սի 9-ի վաղ ա­ռա­վո­տյան հա­յոց քա­ջա­զուն զա­վակ­նե­րը մտան Շու­շի, վեր­հի­շում է Հրայ­րը։ Այդ պա­հին քա­ղա­քի վրա մանր անձրև էր մա­ղում, կար­ծես, մաք­րե­լու հա­մար օ­տա­րի ան­հա­ճո շուն­չը։ Ադր­բե­ջան­ցի­նե­րը Շու­շին սկ­սել էին լքել մա­յի­սի 8-ի կե­սօ­րից հե­տո։ Հա­ջորդ օրն ա­ռա­վո­տյան քա­ղա­քում՝ նկուղ­նե­րում, մնա­ցել էին թաքն­ված հա­տու­կենտ ա­զե­րի­ներ։
«Ե­թե Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի գա­գաթ­նա­կե­տը Բեռ­լի­նի գրա­վումն էր և Ռայ­խս­տա­գի պա­տե­րի տակ «Քո­չա­րի» պա­րե­լը, ա­պա Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի պար­ծանքն ու հպար­տու­թյու­նը հա­յոց հի­նա­վուրց բեր­դա­քա­ղաք Շու­շիի ա­զա­տագ­րումն էր։ Շու­շին դար­ձավ մեր հե­տա­գա բո­լոր հաղ­թա­նակ­նե­րի հիմ­նա­քա­րը։ Այն ար­մա­տա­կան բե­կում մտց­րեց մեր պայ­քա­րի տրա­մա­բա­նու­թյան և հո­գե­բա­նու­թյան մեջ։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մով աշ­խար­հը հաս­կա­ցավ, որ սե­փա­կան ու­ժե­րով կա­րող ենք պաշտ­պա­նել մեր օ­ջախ­նե­րը, մեր հա­վա­տը, ի­րա­վունքն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը։ Եվ չնա­յած այ­սօր Հա­յոց բեր­դա­քա­ղա­քը թուր­քի ոտ­քի կո­խան է դար­ձել ու դեռևս օ­կու­պաց­ված է, հա­մոզ­ված եմ, որ թշ­նա­մին չի մո­ռա­ցել 1992-ի մա­յի­սի 9-ը... Հատ­կա­պես այդ օ­րը խոր­հր­դան­շում է ար­ցախ­ցի­նե­րիս վճ­ռա­կա­նու­թյունն ու կամ­քը՝ պաշտ­պա­նե­լու իր անվ­տան­գու­թյունն ու ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, ա­զատ ապ­րե­լու իր ի­րա­վուն­քը»,- ա­սում է նախ­կին զին­վո­րա­կա­նը։
Հա­րուստ և հե­րո­սա­կան դր­վագ­նե­րով է լի Հրայր Բաղ­դա­սա­րյա­նի ան­ցած մար­տա­կան ու­ղին։ Մինչև 1994թ. հրա­դա­դա­րի հաս­տա­տու­մը նա մաս­նակ­ցել է մի շարք մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ Քա­րին տա­կի, Քա­շա­թա­ղի (Լա­չի­նի) մի­ջանց­քի, Ստե­փա­նա­կեր­տի ար­վար­ձան­նե­րի, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի գյու­ղե­րի ա­զա­տագր­մա­նը, Ակ­նա­յի (Աղ­դա­մի) հա­րա­կից բնա­կա­վայ­րե­րի և Հո­րա­դի­զի կրա­կա­կե­տե­րի ոչն­չաց­մա­նը։ Ար­ժա­նա­ցել է մի շարք պե­տա­կան բարձր պարգևնե­րի՝ «Ա­րիու­թյան հա­մար», «Շու­շիի ա­զա­տագր­ման հա­մար», «Մար­տա­կան ծա­ռա­յու­թյուն», «Ծո­վա­կալ Ի­սա­կով», «Գա­րե­գին Նժ­դեհ», ինչ­պես նաև՝ «Ան­բա­սիր ծա­ռա­յու­թյան հա­մար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աս­տի­ճան­նե­րի մե­դալ­նե­րի և «Մայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն», «Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան», ՀՀ զին­ված ու­ժե­րի 20-ա­մյա­կի և այլ պարգևնե­րի։ 2003թ. մինչև 2021թ. ծա­ռա­յել է Ք. Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րա­նում՝ որ­պես ու­սում­նա­դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի գծով փոխտ­նօ­րեն։ Այ­սօր նա շա­րու­նա­կում է իր հայ­րե­նան­վեր գոր­ծու­նեու­թյու­նը հայ­րե­նի­քի հա­մար ոչ պա­կաս կարևոր մեկ այլ ո­լոր­տում՝ Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան խոր­հր­դում։ Սիր­տը, սա­կայն, ան­հան­գիստ է, հատ­կա­պես Շու­շիի կորս­տի հետ հաշտ­վել չի կա­րո­ղա­նում... Ու­զում է օր ա­ռաջ տես­նել վե­րա­դար­ձը. «Դառ­նու­թյամբ ու վրեժխ­նդ­րու­թյամբ էր հա­մակ­վել հո­գիս, երբ լսել եմ Շու­շիի գրավ­ման լու­րը։ Միան­շա­նակ հա­վա­տա­ցած եմ և կլի­նեմ այն քչե­րից մե­կը, ով երկ­րորդ ան­գամ կմաս­նակ­ցի Շու­շիի ա­զա­տագր­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյա­նը»,- ցա­սումն աչ­քե­րում ա­սաց Հրայր Բաղ­դա­սա­րյա­նը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.