[ARM]     [RUS]     [ENG]

ՊԲ ստորաբաժանումները հրադադարը չեն խախտել. ԱՀ Պն-ն հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

«Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,-նշված է հաղորդագրության մեջ: