[ARM]     [RUS]     [ENG]

Հակառակորդի արձակած կրակոցից ժամկետային զինծառայող է մահացել. ՀՀ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում սեպտեմբերի 5-ի երեկոյան, նախնական տվյալներով, հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ փաստի առթիվ կայազորային  քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: