Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ խոսնակ
Ժամը 18։00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանագծին իրադրությունը շարունակում է լարված մնալ. ՊՆ խոսնակ Ժամը 15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: «Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։ 16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։ Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ ՀՀ զինված ուժերը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները` թշնամուն համարժեք պատասխանելու համար»,-մանրամասնել է Թորոսյանը։