[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 10 Սեպտեմբերի 2012

Զաքար ՔԵՇԻՇՅԱՆ. ՙԱՅՍՏԵՂ ԳԱԼԸ ՀԵՇՏ ԷՐ, ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԴԺՎԱՐ՚

DSC_4970.jpgԶաքար Քեշիշյանը Արցախ եկավ, երբ ռումբեր էին պայթում, երբ հրետակոծվում էին գյուղերն ու քաղաքները։ 1992-ի մայիսի 9-ի Շուշիի ազատագրումից հետո եկավ, հավաքեց քաղաքի երեխաներին, խումբ ստեղծեց, ու ավերակների մեջ, արկերի պայթյունների տակ սկսեցին երգել։ Սփյուռքահայ երաժիշտը,  խմբավարը հոգևոր վերածննդի սկիզբը դրեց մի քաղաքում, որը 100 տարի առաջ երգչախմբեր է ունեցել Կարա Մուրզայի, Գրիգոր Արծրունու ղեկավարությամբ։ Այսօր ՙՎարանդա՚ մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը 20 տարեկան է, քաղաքի ազատագրման հասակակիցը։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՅՖՈՐԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԲՆՈՒՅԹ Է ԿՐՈՒՄ Իսկ ռասիզմի քաղաքականությունը կասկածի տակ է դնում ալիևյան վարչակարգի ապագան

Անցնող շաբաթվա ամբողջ ժամանակաընթացքում ականատես եղանք  միջազգային հանրության ակտիվ արձագանքներին, ինչը հայ սպային կացնահարած ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու անմիջական հետևանքն էր։ Արձագանքներից զատ՝ այդ խայտառակ գործարքն իրականացնող երկու պետություններում՝ Ադրբեջանում և Հունգարիայում, սկսեցին ծավալվել  ներքաղաքական իրադարձություններ, որոնք  առավել քան ուշագրավ են, քանզի այդ գործարքի տրամաբանական շարունակությունն են։ Այդ երկրներից յուրաքանչյուրում տեղի ունեցող իրադարձությունները յուրովի բնութագրում են նրանցում իշխող բարոյական արժեքները, ներքին խնդիրներն ու հասարակական գիտակցության աստիճանը՝ հընթացս բացահայտելով մի շարք իրողություններ։

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆՔ՝ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած՝ Հունգարիայի և Ադրբեջանի ամոթալի գործարքը՝ կապված մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից հայրենիք արտահանձնման հետ, բնականաբար, առաջացրել է հայ ժողովրդի ցասումն ու վրդովմունքը։ Այդ կապակցությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում տեղի են ունենում բողոքի տարաբնույթ ակցիաներ։

ՍԱՖԱՐՈՎԻ ՙԴՐԱԿԱՆ՚ ՍԻՄՎՈԼԻԶԱՑԻԱՆ, կամ՝ Երբ էթնիկական հանրույթը չի հաղթահարել էթնոգենեզի բարբարոսության փուլը

Առհասարակ, վեհության մոլուցքն ու ամենազորության զգացումը դասվում են հնամենի (արխաիկ) էթնոպաշտպան գործընթացների շարքը: Այդպիսին է, օրինակ, ոչնչացման ծեսը, որը պարանոիդալ սարսափներից ազատվելու ուղի է համարվում (Ա. Նալչաջյան): Ժամանակին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից հայ գործընկերոջը կացնահարելու փաստը 2004 թվականին ցնցեց բոլորիս միտքն ու հոգին: Եվ ավելի նողկալի ու վայրագ արարք, քան քնած մարդուն կացնահարելն է, երևի հնարավոր չէր պատկերացնել:

Subscribe to this RSS feed