[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017

"ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ"-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, էներգետիկները հանդիսավորությամբ նշեցին իրենց մասնագիտական տոնը։ Օրվա առթիվ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը համակարգի մի խումբ աշխատողների պարգևատրեց պատվոգրերով, թանկարժեք նվերներով։

ԹԱԼԻՇԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ Է

Ապրիլյան  պատերազմից հետո  Թալիշի վերականգնումը քաղաքաշինության ոլորտի ծրագրերում  հատուկ  տեղ է զբաղեցնում, և պատահական չէ, որ ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցը լրագրողները սկսում են հենց այդ թեմայից: Բացառություն չեղավ նաև մեր պարագայում:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՅԺՄ՝ ՄԿԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Մերձավորարևելյան տարածաշրջանը թևակոխում է անկայունության ևս մեկ փուլ. տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության ակնհայտ  խորացումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Քաղաքական փորձագետների կանխատեսումներով՝ Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունները պայմանավորված կլինեն ԱՄՆ-ի դիրքորոշմամբ։

ՏԱՐԵՄՈՒՏՅԱՆ ԱՅՑ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԶՈՐԱՄԱՍ

Վերջին այցը՝ արդեն հեռացող տարում։ Այն միշտ է հետաքրքիր լինում, թեև...մեղք է այդպիսին չորակել  մեր՝  ՙՍատարում հարազատ բանակին՚ նախաձեռնող խմբի այցը Պաշտպանության բանակի ցանկացած զորամաս...  

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ` ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Փրկարար ծառայության աշխատակիցները մշտապես պետք է պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներում հավուր պատշաճի ծառայելու ժողովրդին: Ուստի անհրաժեշտություն է, որ փրկարարը լինի մարտական վիճակում, ցուցաբերի արհեստավարժություն։ Այս առումով անհրաժեշտ է հաճախակի մասնագիտական վարժանքներ իրականացնել։ 

ԱՐՊՀ-ՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ժամանակակից աշխարհում հասարակության սրընթաց փոխակերպումների, տեղեկատվական հոսքերի շեշտակի ակտիվացման պայմաններում բարձրացել է բնակչության հոգեկան լարվածության մակարդակը: Այս առումով հոգեկանի զարգացման և առողջության պահպանման խնդիրներն անչափ  կարևոր են:

Subscribe to this RSS feed