[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Ընդունելություն ՊՆ-ում

Օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հարցերով զբաղվող կանադացի մի շարք գործիչների, այդ թվում ‹‹Մեկ ազատ աշխարհ›› հասարակական կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆֆիին, Կանադայի համայնքների պալատի և պահպանողական կուսակցության անդամներ Թոնի Քլեմենտին ու Ռեյչլ Հարդերին:

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին:

Հանդիպում "Թուֆենկյան" հիմնադրամի պատվիրակության եւ հայտնի իտալահայ գրող Անտոնիա Արսլանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է <<Թուֆենկյան>> բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին:

ՎԵՐՋԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ

Ուսուցիչների օգոստոսյան  խորհրդակցությունները հանրապետության բոլոր շրջաններում անցկացվելուց հետո  եզրափակվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում:  Ներկա էին ԱՀ կրթության, գիտության և սպորտի   նախարար Սլավա Ասրյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, փոխքաղաքապետ Արմեն  Հակոբյանը: 

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է։ Նման օր առաջին անգամ հռչակվել է 1982թ.՝ Լատինական Ամերիկայում։ Այսօր այն նշվում է աշխարհի շատ երկրներում։ Սկսած 2016 թվականից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օրվա կապակցությամբ ցուցահանդես է կազմակերպում նաև Արցախում։ 

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

1992 թվական։ Ամառ։ Արցախը լարել էր վերջին ճիգերը։ Արցախից ամեն օր հուսահատական լուրեր էին հասնում Հայաստան։  Շահումյանը հայաթափ էր եղել։ Ընկել էր Մարտակերտը։ Մարտնչող լեռնաշխարհին  անհապաղ օգնություն էր պետք։

Subscribe to this RSS feed