[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 16 Մարտի 2018

Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում

Մարտի 13-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի Օբետի դղյակի Մեծ Սրահում տեղի է ունեցել «Արցախ, թաքնված գանձ» լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը: Lուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային ժառանգությունը։

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։ 

ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 13-ին Հադրութի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ճեմասրահում տեղի ունեցավ ՙՃանաչիր ինձ` իմ ունակություններով՚ խորագրով մանկապատանեկան նկարչության մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթը, որ արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում, նվիրված էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Հաղորդագրություն

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:

Հանդիպում Վաշինգտոնում ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական 

համայնքային կառույցների ղեկավարների հետ: 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։ Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ։

ՙՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ՚

Երևանում EADaily-ի թղթակցին հաջողվել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ մի շարք հարցեր տալ անդրկովկասյան տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ 

ՊՈՒՐԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Բերձոր քաղաքում և մոտակայքում մոտ 20 պուրակ ու այգի է հիմնվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից և օժանդակությամբ։

Subscribe to this RSS feed