[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 20 Մարտի 2018

ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՇՈՒՐՋ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գերակայությունը հետզհետե դառնում է անվիճելի, քանզի հիմնվում է մարդու  իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգայնորեն ընդունված սկզբունքի առաջնայնության վրա։

ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԵՎ ԱՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Դեռևս 2017թ. ապրիլի 15-ին ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարների միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր բնածին հիպոթիրեոզի վաղ հայտնաբերման և բուժական միջոցառումների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

Մարտի 15-17-ը Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին։Գիտաժողովին  մասնակցում  էր    32   բուհերի, գերատեսչությունների,  գիտական, կրթական  կազմակերպությունների   122   ներկայացուցիչ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԵՎ ԻՊ-Ի ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 Շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես եկան ԵՊՀ  միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, քրդագետ Վահրամ Պետրոսյանը և ԵՊՀ արևելագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Սարգիս Գրիգորյանը:

ՆՇՎԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ

Մարտի 12-ին Թեքեյան մշակութային միության կենտրոնում նշվեցին Ղարաբաղյան շարժման 30-ամյակը և Արցախի անկախության տարեդարձը։ Միջոցառումը կազմակերպել էին Ռամկավար ազատական կուսակցության Էօզեն Բաբազյան ակումբն ու Մոնրեալի Թեքեյան մշակութային միությունը (ԹՄՄ)։ 

ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Արցախյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների մեծամասնությունն առօրյա կյանքում բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Նրանք անընդհատ փնտրում են պատասխաններ իրենց սիրելիների ճակատագրերի վերաբերյալ։ Այս ընտանիքներին փորձում են սատարել նաև տարբեր կազմակերպություններ։ 

ԱՄՈՒՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԵՋ Է ԹԱՔՆՎԱԾ ԱԶԳԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Շուրջ 15 տարի առաջ Լենդրոշ ԱՎԱԳՅԱՆ և Հայկանուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ամուսնական զույգը չնախատեսված, բայց վճռական որոշմամբ տեղափոխվել է Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնք: Ամուսինների հետ զրույցը հետադարձ հայացք է 15-ամյա բարձունքից:

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՄՈՒԼԸ

 

 

 

                 Հրապարակայնությունը, իր բազմաբովանդակ դրսևորումներով, դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է: Այն առաջին հերթին ենթադրում է, որ ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ զանգվածային լրատվության աշխատող, կարող է հետևել դատավարության ընթացքին, կատարել ձայնագրումներ, լուսանկարահանումներ և այլն:

ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանում օրերս դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ կենսատեխնոլոգիայի ինստիտուտի էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հովհաննիսյանը: Երկար տարիներ նա աշխատել է Չինաստանում, Լոնդոնում, ԱրՊՀ-ում հանդես է գալիս երկրորդ անգամ:

Subscribe to this RSS feed