[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 30 Մարտի 2018

ՊԱՏԵՐԱԶՄ... ԹԵ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցի նախօրյակին փորձ արեցի գնահատել առաջատար քաղաքական գործիչների, կուսակցությունների, Հայաստանի ու Արցախի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների, քաղաքագետների, վերլուծաբանների եւ լրագրողների գաղափարական եւ քարոզչական գործունեությունը 2016թ. մարտ -2018թ. մարտ ընկած ժամանակահատվածում։

ԳԱՐՆԱՆ-ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

2017-ին Քաշաթաղի շրջանում իրականացվեց ավելի քան 22 հազ. հեկտար ցանքս՝ հիմնականում ցորեն ու գարի։ Եղանակային բարենպաստ պայմանները հողօգտագործողներին հնարավորություն տվեցին, որ ավելի շատ ցանքս կատարեն՝ պահպանելով ագրոտեխնիկական կանոնները։ Այս օրերին շրջանի հարավային թևում շարունակվում են գարնանացանի աշխատանքները:

2018-Ի ԲԵՐՔԻ ՏԱԿ ՄՈՏ 15 ՀԱԶԱՐ ՀԵԿՏԱՐ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ

Օր օրի գարնանացանի աշխատանքներն ակտիվ փուլ են մտնում: Սերմի ու պարարտանյութի պահանջարկը դեռ աշնան վերջերից են սկսել ճշտել` ըստ շրջաններից ստացված հայտերի: Մարտի կեսերին գյուղնախարարությունը վերջին ճշգրտումներն է կատարում, իսկ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պահեստներում արդեն սկսվել է եռուզեռը:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ, ԿԱՄ ՝ ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Արցախում գործազրկության խնդրի լուծումը գործադիրի առաջնահերթ և կարևորագույն հարցերից է։ Այդ նպատակով ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Ստեփանակերտում երկրորդ անգամ է աշխատանքի տոնավաճառ կազմակերպում։ Առաջինն անց է կացվել 2014 թվականին։ 

Subscribe to this RSS feed