[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 06 Սեպտեմբերի 2018

ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ՝ ԱՌԱՋԻՆ ՁԵՌՔԻՑ

Ինչ նորություններ կան հաշվապահության ոլորտում, ինչ է փոխվել ոլորտին վերաբերող միջազգային չափորոշիչներում, զարգացման ինչ հեռանկարներ են ուրվագծվում: Արցախում տնտեսության մի շարք ոլորտներ ներկայացնող կազմակերպությունների հաշվապահները հնարավորություն ունեցան նորություններին տեղեկանալ առաջին ձեռքից:

ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՇՈՒՇԻ

Ավարտին է մոտենում Շուշի քաղաքի մի շարք փողոցների բարեկարգման ծրագիրը, ըստ որի բերդաքաղաքում շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականին։ Այդ ընթացքում քաղաքի Ն. Դումանի, Վարանդայի, Մուրացանի, Բեկորի, Փաշայան, Իշխանյան և Մուսայելյան փողոցներում հիմնովին վերակառուցվել են ստորգետնյա ենթակառուցվածքները, ինչից հետո սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Բարեկարգման ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով։ 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ` 2019թ. ԳԱՐՆԱՆԸ

Շարունակվում են ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի արցախյան ծրագրերը: Յուրաքանչյուր ծրագիր շահառուների կոնկրետ խումբ ունի, հաճախ նաև` կոնկրետ ֆինանսավորողների խումբ:  

ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղական համայնքն ընդգրկում է 3 գյուղեր՝ Աղավնատուն, Խաչգետիկ և Հարար։ Նշված բնակավայրերն ընկած են Հակարի գետի ձախակողմյան սարալանջերում՝ Բերձորից մոտ 40կմ հարավ-արևելք։

ԺԻՐԱՅՐ ԳԵՐԳԵՐՅԱՆ. ՙՀԱՃԱԽՈՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԻ՚

Մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփանակերտում բացվել և գործում է ՙԱրմատներ՚ կենսակենտրոնը, որի նախաձեռնողը Ֆրանսիայում բնակվող Ժիրար Գերգերյանն է։ Կենսակենտրոնը դարձել է այն վայրը, որտեղ հավաքվում է երիտասարդությունը, անցկացնում ոչ միայն իր ազատ ժամանակը, այլև հաղորդակից լինում հոգևոր¬մշակութային, կրթական արժեքներին։ ՙԱրմատներն՚ արդեն ուրույն դիմագիծ ունի։

ԿՈԽ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

ԱՀ կրթության, գիտության  և  սպորտի   և   ՀՀ  սպորտի  և   երիտասարդության հարցերի  նախարարությունների, ՀՀ  հայկական  կոխ-ըմբշամարտի  ֆեդերացիայի համատեղ  նախաձեռնությամբ   Ստեփանակերտի թիվ 6 հիմնական  դպրոցի  մարզադահլիճում   օրերս կոխ մարզաձևից անցկացվեց   երիտասարդների   բաց  առաջնություն՝  նվիրված   ԱՀ  հռչակման  27-ամյակին։

Subscribe to this RSS feed