Logo
Print this page

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ` 18-ՐԴ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ` 10 378 465 ԱՄՆ ԴՈԼԱՐ

“Մեր տունը” խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:

Հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում: Ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում ուղղված այս նպատակին իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, ներառյալ` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ: Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:

Himnadram.org

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.