Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙԱզատ հայրենիք՚-ը կարող է հանդես գալ սահմանադրական փոփոխությունների առաջարկով

ՙԺողովուրդ՚ թերթին հղում անելով` Արցախի հանրային հեռուստառադիոյի լրագրողը հարց բարձրացրեց, թե մտադիր է ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությանը դիմել ԼՂՀ նախագահին` նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումների քննարկումներ Արցախում, ինչը վերջերս տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում:

Ա. Հարությունյանը նշեց, որ ինքը համակարծիք է Արցախում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուն, բայց դրանք հիմքում պիտի տարբերվեն ՀՀ տարբերակից: Լեռնային Ղարաբաղում նման բարեփոխումների նպատակը ոչ թե ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելը, այլ պետական ամբողջ համակարգում կառավարման արդյունավետության բարձրացումը կլինի: Ըստ Ա. Հարությունյանիª վերափոխման կարիք ունի ողջ դատական համակարգը, մշտական հիմունքներով գործող խորհրդարանի դերի բարձրացման խնդիր ևս կա և այլն: ՙԱյն, ինչ հայտարարում է ՙԱզատ հայրենիք՚ կուսակցությունը, ՀՀ Սահմանադրության հետ նույնը չէ, ընդհակառակը, այն էական տարբերություններ ունի ՀՀ¬ում ընդունված Սահմանադրության համեմատ՚,¬ ասել է վարչապետը: ¬ Այս 10 տարիների ընթացքում գործող Սահմանադրությունը հուշել է մեզ առկա խնդիրների մասին` սկսած պետական ինքնակառավարման մարմինների ձևավորումից ու վարչակազմի ինստիտուտից մինչև դատական համակարգ և այլն՚£ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը և դրանց վերաբերյալ առաջարկություններն, ըստ վարչապետի, պիտի դառնան լայն քննարկման թեմա, և ՙԱզատ հայրենիք՚-ը պատրաստ է նման նախաձեռնություն ներկայացնելու: Նրա խոսքով` Արցախի մյուս կուսակցությունները ևս քննարկում են այդ հարցը, և 2016թ. սկզբին երևի թե կլինեն բաց քննարկումներ, որից հետո գուցե ստեղծվի աշխատանքային խումբ, խորհրդատվական մարմին` հետագա աշխատանքները կազմակերպելու համար: