Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՈՒՏՆ Ի ՎԻՐԱՊՆ Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի  տեղեկատվական համակարգի տնօրեն

Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 12-ին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչին  նվիրված երեք տոներից առաջինը` Մուտն ի Վիրապն տոնը: Այն շարժական տոն է, որը, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի, նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը։ Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած բազմամյա ծանր զրկանքների ու չարչարանքների։  

Համաձայն պատմագրական ու վարքագրական աղբյուրների, Ս. Գրիգոր Լուսավորիչը որդին էր Անակ Պարթև իշխանի, որ, սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, ինքը ևս սպանվում է հայ իշխանների կողմից։ Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով որպես բարեպաշտ քրիստոնյա։ Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը։ Շուտով, սակայն, բացահայտելով Գրիգորի` քրիստոնյա, ապա նաև` արքայասպան Անակի որդին լինելու փաստը, Տրդատ արքան տարատեսակ ծանրագույն կտտանքների է ենթարկում նրան, այնուհետև նետում  Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը` դատապարտելով դաժան մահվան։  

Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրած իր ներբողում Ընդհանրական Եկեղեցու հռչակավոր հայրապետերից Ս. Հովհան Ոսկեբերանը գրում է. ՙՀիշե՜ք և նրա համբերությունը Խոր Վիրապի մեջ, որքա՞ն էր նեղություններով դառնացած… Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը։ Որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ո՜չ զրուցակից կար, ո՜չ վշտակցող բարեկամ, ո՜չ օգնական, ո՜չ մխիթարող և ո՜չ ծառայող։ Այլ համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, այնքան ժամանակ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին եւ ձմռան սառնամանիքին։ Քանզի այս մարդը մոտ էր Աստծուն…՚։

Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի Ավետարանի լույսն է տարածում Հայոց աշխարհում, և նրա քարոզչության ու գործունեության շնորհիվ Հայաստանը դառնում է քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկիրը:

Ս. Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է, և նրան նվիրված տոներ ունեն նաև քրիստոնյա մյուս բոլոր ավանդական եկեղեցիները։

 

Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ