[ARM]     [RUS]     [ENG]

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի վարքագիծը

Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալամագրոն հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Ադրբեջանին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Ալամագրոն դա համարել է միջազգային իրավունքի «կոպիտ խախտում», գրում է «Ասպարզեը»:

«Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի սկզբունքների կոպիտ խախտումը: Ռազմական նպատակների իրագործման ճանապարհին խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումը հիմնարար իրավունքների խախտում է», -ասված է հայտարարության մեջ: