[ARM]     [RUS]     [ENG]

ՎՏԲ-Հայաստան Բանկը զրոյացնում է զոհվածների և անհետ կորածների վարկային պարտավորությունները

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն, արտահայտելով իր խորին ցավակցությունը զոհվածների ընտանիքներին և համարելով իր պարտքը աջակցել նրանց, որոշում է ընդունել` չեղյալ հայտարարել ճակատամարտում զոհված և անհետ կորածների վարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունները:

Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հանրային կապերի ծառայությունից: «Մենք սգում ենք զոհվածների ընտանիքների հետ միասին և անում ենք ամեն ինչ որպեսզի մեղմացնենք նրանց ֆինանսական բեռը: ՎՏԲ-Հայաստան Բանկը չէր նախատեսում հրապարակվել տվյալ որոշումը, քանի որ թեման շատ ցավոտ է, կարծում ենք, որ դա ամենաքիչն է, որ մենք կարող ենք անել Հայրենիքի պաշտպանների համար, սակայն հաշվի առնելով ԶԼՄ-ների հետաքրքրությունն ու բազմաթիվ հարցումները, հրապարակում ենք պաշտոնական հաղորդագրություն»,-ասված է բանկի հայտարարության մեջ: