[ARM]     [RUS]     [ENG]

Կանադայի իշխող կուսակցություն. Բռնությունը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ առանց բռնությունների:

Այդ մասին ասվում է Կանադայի իշխող Ազատական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի Արդարադատության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էնթոնի Հաուսֆադերի հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով եւ առանց բռնությունների: Ուրախ եմ, որ զինադադարը գործում է: Միեւնույն ժամանակ, համաձայն գրեթե բոլոր զեկույցների, բռնությունը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից: Խստորեն դատապարտում եմ այդ հարձակումը եւ կոչ եմ անում Մինսկի խմբին` պարբերական ստուգումներով բավարարվելու փոխարեն իրականացնել մշտադիտարկումներ»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ նշել է նա: