[ARM]     [RUS]     [ENG]

Մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար «կայուն եկամտի աղբյուր կստեղծվի»

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարակական տվեց:

Ըստ այդմ,  մարտական գործողությունների արդյունքում զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով պետք է մշակվի և հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացվի համապարփակ առաջարկություն, որտեղ պետք է նշված լինեն նաև ֆինանսավորման աղբյուրները: