Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Հայաստանում իրականացվում է վերահսկողություն առկա միջուկային նյութերի նկատմամբ. պաշտոնական պարզաբանում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները Հայաստանում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:

«1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) դարձել է  "Միջուկային զենքը չտարածելու մասին" ՄԱԿ-ի պայմանագրի անդամ երկիր, այնուհետ վավերացրել է Պայմանագրի հետ կապված Երաշխիքների կիրառման մասին Հայաստանի Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համաձայնագիրը ու Համաձայնագրին կից Լրացուցիչ արձանագրությունը:

Համաձայն «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի, ՀՀ-ում ստեղծվել է միջուկային նյութերի հաշվառման և վերահսկողության պետական համակարգ: ՀՀ կառավարության կողմից ընդունվել են համապատասխան իրավական ակտեր, ապահովելու միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների կատարումը:

ՀՀ-ում մշտապես իրականացվում է հաշվառում և վերահսկողություն առկա միջուկային նյութերի նկատմամբ, որոնք կարող են կիրառվել միջուկային զենք ստեղծելու համար:

Միջուկային  զենքի չտարածման պայմանագրի եւ ԱԷՄԳ-ի երաշխիքների կիրառման համաձայնագրի հետ կապված վերահսկողությունը իրականացվում է երեք մակարդակներով`

Տեղակայանքի մակարդակ - միջուկային նյութերի հաշվառումը և հսկողությունը իրականացնում է տվյալ տեղակայանքի անձնակազմը:

Պետական մակարդակ - հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է օրենքով ճանաչված պետական մարմինը՝ ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:

Միջազգային մակարդակ - հաշվառումն ու վերահսկողությունը իրականացնում է ԱԷՄԳ-ն տեսչական անձնակազմը:

Նշված պայմանագրերով և ՀՀ օրենքներով սահմանված կարգին համապատասխան  ԱԷՄԳ-ի տեսուչները պարբերաբար անցկացնում են տեսչական ստուգումներ, իր հերթին  ՀՀ-ն ԱԷՄԳ-ին է ներկայացնում համապատասխան հաշվետվություններ եվ հայտարարագրեր:

Սահմանված կարգի համաձայն, ԱԷՄԳ-ի կողմից տեղադրված են անընդհատ հսկողության տեսասարքեր՝ հետևելու միջուկային նյութի տեղաշարժին:

Միջուկային նյութեր պարունակող օբյեկտները, պահոցները, հանգույցները կնքված են հատուկ կնիքներով, որոնց ցանկացած վնասումը արբանյակային կապի միջոցով անմիջապես կարձանագրվի  ԱԷՄԳ-ի հատուկ ստորաբաժանման կողմից:

ԱԷՄԳ-ի տեսուչները մինչ այժմ ՀՀ-ում անցկացրել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում միջազգային պայմանագրերի պահանջների որևէ շեղում, խախտում չի արձանագրվել:

ՀՀ-ն մասնակցել է ԱՄՆ Նախագահի նախաձեռնությամբ կայացած միջուկային անվտանգության չորս Գագաթնաժողովներին և այդ համատեքստում իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակամղված են միջուկային տեղակայանքների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ պահպանմանը, դրանց ֆիզիկական պաշտպանության  աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարին:

ՀՀ-ն պատշաճ կերպով կատարում է նշված միջազգային պայմանագրերով ստանձնած բոլոր պարտավորությունները»: 

Armenpress.am