Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆՎԱԶԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

Հունիսի 2-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանն օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։

Քննարկվեցին ճանապարհային անվտանգ երթևեկության կազմակերպմանն ու այդ նպատակով վարորդների կարգապահության բարձրացմանն ուղղված հրատապ հարցեր։

ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության փոխգնդապետ Իգոր Օհանյանը ներկայացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ամփոփ նկարագիրը։ Այդ գործում նա կարևորեց հատկապես ճանապարհային ոստիկանության կողմից տարվող վարչական գործունեությունը։ 

Ընթացիկ տարվա անցած չորս ամիսների ընթացքում հանրապետության տարածքում գրանցվել է 15 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 17 մարդ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 22 պատահար, զոհվել 3 և վիրավորվել 29 հոգի)։

Բ. Ենգիբարյանը ոստիկանության պետի անունից դրվատանքի խոսքեր ասաց ճանապարհային ոստիկանության աշխատողներին՝ արձանագրված ցուցանիշների համար, իսկ առկա որոշ բացթողումների ուղղությամբ էլ համապատասխան հանձնարարականներ տվեց։  Ամռան ժամանակաշրջանում հարկ է ակտիվացնել իրականացվող աշխատանքները, կազմել պլան-աշխատակարգ՝ դրանում ներառելով անսթափ վիճակում, սահմանված արագության գերազանցմամբ և առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոցները վարելու դեպքերի հայտնաբերմանն ուղղված նպատակային միջոցառումները։ 

Ոստիկանության պետի տեղակալը ճանապարհային ոստիկանության ծառայողներին կոչ արեց քաղաքացիների հետ հարաբերություններում պահպանել բարեկրթություն և միաժամանակ անաչառ վերաբերմունք ցուցաբերել բոլորի հանդեպ՝ առաջնորդվելով ՙՕրենքի առաջ հավասար են բոլորը՚ սկզբունքով։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ