Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Ապրիլյան իրադարձություններից հետո համայն հայության՝ Արցախին  օգնություն ցուցաբերելու գործընթացը  շարունակվում է:

Օրերս ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակում միաժամանակ տեղի ունեցավ երկու միջոցառում. Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության կողմից ցուցաբերվեց դրամական օգնություն ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, և ՀՕՄ-ուհիների նախաձեռնությամբ թեյի սեղանի շուրջ կազմակերպվեց հոգեբանական զրույց-ցերեկույթ, որի մասնակիցներն էին նշված օգնության ծրագրով նախատեսված՝  Հադրութի շրջանից զոհվածների ընտանիքների անդամներն ու ՀՕՄ-ուհիներ, ում ամուսիններն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի:

Ըստ  ՀՅԴ երիտասարդական միության անդամ Գևորգ Բարսեղյանի, ում վստահվել է դրամահավաքի գումարը զոհվածների ընտանիքներին հասցնելը, իրենց կառույցը մտահոգված  է ստեղծված իրավիճակով ու իր պարտքն է համարում ցուցաբերել գոնե նյութական օգնություն:

Այս անգամ  օգնություն է ցուցաբերվել  26 ընտանիքների: ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչը մեկ առ մեկ այցելել է զոհվածների բնակարանները, ծանոթացել պայմաններին, զրուցել հարազատների հետ, հանձնել երիտասարդների կողմից գրված սփոփող  նամակներ և յուրաքանչյուր ընտանիքի հանձնել նախատեսած 1000-ական ԱՄՆ դոլարն ու ամեն երեխայի համար հավելյալ 250 դոլարը: Գ. Բարսեղյանի հավաստմամբ՝ նման ծրագրով դրամական օգնություն ցուցաբերվում է և Հայաստանում: Միությունը հայտնի է նաև ՙՄենք զինվորի կողքին ենք՚ ծրագրով, որը կոչված է օգնել ազատամարտիկներին՝ բուժման հարցում, և դրա շրջանակներում բուժում է ստացել 120 վիրավոր:

Այդ ծրագրին էր միացել Արցախյան պատերազմի հերոսների մասին նկարահանված հայտնի ֆիլմերի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, ով, օգտագործելով ծրագրի հնարավորությունները, հանդիպումներ  է ունեցել զոհվածներիի հարազատների հետ և  սկսել  ՙԶորականչ՚ ֆիլմերի համար նկարահանումների շարքը: ՙՀայ մարդը պետք է իմանա, թե ով է իր զինվորը, ով է իր փրկիչը, նահատակը: Եթե արժեքները չես փայփայում, չես փոխանցում սերունդներին, դրանք աստիճանաբար մոռացության են մատնվում: Սերունդներին պետք է դաստիարակել զինվորների սխրանքով, ազգային արժեքներով՚,- համոզված է ազատամարտիկ,  ռեժիսոր Ս. Թադևոսյանը:

Նյութական աջակցությանը զուգահեռ՝ ջերմ մթնոլորտում, թեյի ու սուրճի սեղանի շուրջ ընթանում էր հոգուց բխած զրույց. զոհվածների հարազատները կիսվեցին իրենց հոգս ու ցավերով, պատմեցին  խնդիրների մասին: Պարզվեց, որ այդ ընտանիքների մեծ մասն ապրում է վերաբնակեցված գյուղերում, որոնք բարեկարգված չեն,  չի գործում շրջկենտրոնի հետ կապող տրանսպորտը, քանի որ եղած ճանապարհն էլ երթևեկելու համար պիտանի չէ: Այսպես, Հայկավան գյուղից Հադրութ հասնելու համար 20 000 դրամով մեքենա են վարձել։

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Կարինե Դադայանը տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմում  զոհվածների բոլոր  երեխաներն ընդգրկվել են խնամակալության ծրագրում, որով յուրաքանչյուր երեխայի տարեկան կտրվածքով կտրվի 170 ԱՄՆ դոլար. ծրագիրը գործում է մինչև երեխայի չափահաս դառնալը։ Ծրագրին աջակցում են ՀՕՄ-ի 28 երկրների մասնաճյուղերը: Այն ձևավորվում է կամավորության սկզբունքով. ուղարկվում են երեխաների փաստաթղթերը, լուսանկարները, ինչի  հիման վրա սփյուռքահայերն ընտրում են մեկին և մինչև 18 տարեկան դառնալը դրամական աջակցություն են ցուցաբերում երեխային: 

ՀՕՄ-ուհիների կարծիքով՝ հոգեբանական բնույթի այս ցերեկույթը հասել է իր նպատակին. կանայք որոշ չափով լիցքաթափվել են, զգացել, որ միայնակ չեն իրենց հոգսերով ու խնդիրներով։  

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ