Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Հռոմի պապը Խոր Վիրապում աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ. Radio Vatican

Հռոմի պապի Հայաստան այցն ընդգծում է նրա ցանկությունը՝ ցույց տալ իր մտերմությունը հայ ժողովրդին, որն այդքան շատ է տառապել իր պատմության ընթացքում:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Հայր Ֆեդերիկո Լոմբարդին՝ խոսելով Հայաստան Հռոմի Ֆրանցիսկոս պապի եռօրյա այցի մասին, հայտնում է Radio Vatican-ը: Հայր Լոմբարդին նշել է, որ Հռոմի պապի այցը Հայաստան Կովկաս ուղևորության առաջին մասն է: Ուղևորության երկրորդ մասը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ նա կայցելի Ադրբեջան և Վրաստան: Կայքը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլին Վատիկան էր այցելել Գարեգին Բ կաթողիկոսը՝ Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված պատարագին մասնակցելու համար: Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Հայր Լոմբարդին նաև նշել է, որ Հայաստան մեկնող լրագրողների թվում է Եվանգելինա Հիմիթյանը՝ դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած տարիներին Ֆրանցիսկոս պապի ընկեր հայ քահանայի դուստրը: Լրագրողի պապիկն ու տատիկն օսմանյան թուրքերի կողմից հայերի հետապնդումների ականատես են եղել և փրկվել են թուրք գյուղացիների օգնությամբ, ովքեր նրանց պաշտպանել են: Հայր Լոմբարդին հայտնել է նաև, որ իր այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կայցելի Գյումրի, որտեղ բացօթյա պատարագ կմատուցի, այնուհետև կվերադառնա Երևան։ Այցի վերջին օրը Պապը կայցելի Խոր Վիրապ, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան մեկնարկելու է հունիսի 24-­ին: Սրբազան Քահանայապետը մեկնելու է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, որտեղ տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: