Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 57 ՏԱՐԵԿԱՆ

Նվիրված Աշոտ Ղուլյանի (Բեկորի) ծննդյան օրվան 

 Հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անվան պուրակում կայացավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Արցախի հերոս Աշոտ-Բեկորի ծննդյան օրվան։ Ներկա էին հերոսի այրին՝ Նելլի Ղուլյանը, որդիները, հարազատներ, զինակից ընկերներ, ԼՂՀ  ԱԺ պատգամավորներ, Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչներ, պատանեկան, երիտասարդական և  հասարակական կառույցների անդամներ, զինվորականներ։

Ծաղիկներ դնելով Ա. Ղուլյանի հուշակոթողին՝ ներկաները խոնարհումի, հիշատակի և հարգանքի տուրք մատուցեցին հերոսին։ Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդես եկան Աշոտ-Բեկորի մեծարմանը նվիրված հայրենասիրական միջոցառմամբ։ Այո, նա ապրեց ընդամենը 33 տարի, սակայն իր օրինակելի կենսագրությամբ այսօր էլ ուղղորդում է երիտասարդությանը։ 

Ա. Ղուլյանը ծնվել է 1959թ. հոկտեմբերի 6-ին, Բաքվում։ Հայի արյան կանչով հայրենիք եկած և հանուն հայրենիքի նահատակված Աշոտի քաջագործության օրինակով դաստիարակված մերօրյա սերունդն ապրիլյան քառօրյա պատերազմում արժանի հակահարված հասցրեց հակառակորդին։  Ստեփանակերտի թիվ 2 դպրոցի սաները Բեկորի հուշարձանի մոտ երդվեցին, որ կշարունակեն հերոսի գործը, կլինեն հայրենանվեր զավակներ։ Դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ կրթօջախի գերակա խնդիրը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է. ամեն օր շուրջ 900 աշակերտ հարազատ դպրոց է մտնում հայրենասիրական, ազգագրական երգերի հնչյունների ներքո։ Առանձին տեղ է հատկացվում արիության դասերին, պարբերաբար արշավներ, էքսկուրսիաներ են կազմակերպվում դեպի հերոսների տուն-թանգարաններ, հուշակոթողներ, հրավիրվում են Արցախյան գոյամարտի բովով անցած ազատամարտիկներ, ովքեր էլ հայրենասիրական թեմաներով զրույցներ են անցկացնում աշակերտների հետ։ Սերտ կապի մեջ լինելով կրթօջախին կցված ԼՂՀ ՊԲ զորամասի հետ, համատեղ իրականացնում են հայրենասիրական ծրագրեր, որոնցից մեկն էլ Բեկորի ծննդյան առթիվ կազմակերպված հանդիսավոր այս միջոցառումն է։ Դպրոցում գործում է ՙԶարթոնք՚ պատանեկան կազմակերպությունը, որի ուղղվածությունը հայրենասիրական դաստիարակությունն է, և կառույցի շարքեր մտնողները, որպես ավանդույթ, հանդիսավոր կերպով երդվում են Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանի մոտ։ Պատանեկան այս կազմակերպության ՙԱտղիկները՚, ՙԱրծվիկները՚ և ՙՀայկազունները՚ կրում են եռագույնի գույները՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Բեկորի ծննդյան օրը, դպրոցի 5-րդ դասարանցիները հանդիսավոր պայմաններում ընդգրկվեցին ՙԱրծվիկների՚ խմբում՝ ուխտելով, որ իրենց գիտելիքներով ու կարողություններով կծառայեն հայրենիքին, պարտավորվելով Բեկորի հուշարձանի մոտ տված երդմանը լինել հավատարիմ։ 

Ա. Ղուլյանի և նրա նման հերոսների անձնազոհ արարքներն այսօր էլ շատ-շատերին մղում են քաջագործության։ Ապրիլյան քառօրյա պատերազմն ապացուցեց, որ Բեկորն ունի իրեն արժանի հետնորդները։ Արցախյան գոյապայքարում զոհված յուրաքանչյուր ազատամարտիկ պետք է հիշվի ապրողներիս կողմից։ 

Ա. Ղուլյանի գտնում էր, որ ազգային¬ազատագրական շարժումն առանց պատերազմի, առանց զենքի հնարավոր չէ։ Այդ ժամանակ շատերն էին նախընտրում քաղաքական պայքարը, սակայն 1988թ. Աշոտն անմիջապես մեկնեց Երևան, որտեղ սկսեց համախոհների հետ պատրաստել ինքնաշեն զենք ու զինամթերք՝ Արցախ առաքելու համար։ Եվ պատահական չէ, որ, երբ Արցախում ձևավորվում էր 1-ին վաշտը, Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը Բեկորին Երևանից բերել է տալիս, որ ղեկավարի այն։ Վաշտն աստիճանաբար հզորանում, դառնում է  գումարտակ։ Մարտագործողություններին Բեկորը միշտ գնում էր առջևից, ինչն է՜լ ավելի էր ոգևորում  զինվորներին։ Նրա հրամանատարությամբ ազատագրվել են բազմաթիվ բնակավայրեր։ 1992թ. Շուշիի ռազմագործողության ժամանակ 1-ին վաշտը Բեկորի գլխավորությամբ առաջինը մտավ Շուշի։ Թվում էր, թե հաղթարշավը կշարունակվի։ Ավա՛ղ, նույն տարվա օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման մարտը Բեկորի համար եղավ վերջինը։ ՙԲեկոր՚ մարտական անունն այժմ կրում է նրա կրտսեր որդին, որ ծնվել է հոր զոհվելուց հետո։ Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացել է ՙԱրցախի հերոս՚ կոչման, ՙՈսկե արծիվ՚, ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանների, ՙՇուշիի ազատագրման համար՚ մեդալի, այլ պարգևների։ 

Միջոցառմանը ներկա, ծննդով մուսալեռցի, այժմ Լիբանանի Անջար քաղաքի հոգևոր հովիվ Աշոտ քահանան անչափ տպավորված ու հուզված նշեց, որ Աշոտ Ղուլյանն այն հերոսներից է, ում պետք է հետևեն մեր ժողովրդի զավակները, քանզի նման հերոսների սխրանքներով է պաշտպանվում ու պահպանվում հայրենիքը։ 

Ինքնապաշտպանական ուժերի առաջաջին հրամանատար, Բեկորի մարտական ընկեր Արկադի Կարապետյանը կարևորեց նման միջոցառումները, որովհետև ամեն անգամ հիշելով Ա. Ղուլյանին և մյուս հերոսներին, ներկա սերունդը ճիշտ կդաստիարակվի։ Բեկորի հետ Ա. Կարապետյանը մինչև Գոյամարտն էր ընկերացել։ Միասին գործում էին և՜ ընդհատակյա, և՜ ազգային-ազատագրական պայքարում։ ՙԳուցե այս մանուկները մինչև վերջ չեն հասկանում Բեկորի մեծ հայրենասեր լինելը, անձնվիրությունը, բայց այս ամենը միշտ կմնա իրենց գիտակցության մեջ, նստվածք կտա, և կունենանք հայրենանվեր քաղաքացիներ։ Կցանկանայի, որ հնարավորության սահմաններում մեծարանքի միջոցառումներ կազմակերպվեն մեր բոլոր ազատամարտիկների մասին։ Ըստ իս, մեր զոհված ընկերներին հիշելն անչափ կարևոր է բոլորիս համար։ Ինչքան հիշենք նրանց, ովքեր մեզ համար կյանք են տվել, այնքան մեր մարդկային նիշը բարձր կլինի։՚,- ասաց Ա. Կարապետյանը։ 

Անշուշտ, նման միջոցառումներն ուղերձ են նաև գալիք սերունդներին, ուղերձ՝ անձնվիրաբար ծառայելու հայրենիքի պաշտպանության վեհ գործին, լինելու իրենց հայրերի գաղափարները կրողը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ