[ARM]     [RUS]     [ENG]

Հեռուստամարաթոն-2016 արդյունքը` 15 միլիոն 428 հազար 777 դոլար

Ավարտվեց «Հայաստան» համայկական հիմնադրամի  19-րդ հեռուստամարաթոնը, որն անցկացվեց «Իմ Արցախը» խորագրի ներքո:

«Հեռուստամարաթոնն արձանագարեց  15 միլիոն 428 հազար 777 միլիոն դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Համազգային դրամահավաքի հանգանակությունները նպատակաուղղվելու են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև  Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաև նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում:

Նշենք, որ Հեռուստամարաթոն-2015-ն արձանագրել էր 10 միլիոն 378 հազար 465  դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

panorama.am