Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՐ ՈՒՆԵՆԱՆՔ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ԵՎ ԵՐԿԱՐԱԿՅԱՑ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Արցախի առողջապահության ոլորտի 2016թ. իրականացված և 2017թ. նախատեսվող ծառայություններին է անդրադարձել ԼՂՀ առողջապահության նախարար  Կարինե ԱԹԱՅԱՆԸ։

 -Ավանդաբար տարեվերջին յուրաքանչյուր ոլորտի ղեկավար ի մի է բերում տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: Ինչպե՞ս կբնորոշեիք Արցախի Հանրապետության պետական քաղաքականության գերակա ուղղություն համարվող 2016թ. առողջապահության համակարգը։

- Բնակչության առողջության պահպանումը պետության  կողմից դիտարկվում է որպես ազգային անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրներից մեկը: Նախարարությունը, իրագործելով բնակչության առողջության պահպանման վերաբերյալ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի դրույթները և առաջնորդվելով այս ոլորտում Արցախի կառավարության որդեգրած քաղաքականությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական կառույցների համաչափ զարգացման գործընթացը:  Վերջին տարիներին մեծ աշխատանքներ են տարվել համակարգի բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ. շահագործման են հանձնվել Հանրապետական բժշկական կենտրոնի նոր շենքը՝ համալրված արդիական սարքավորումներով, Մարտունու, Մարտակերտի շրջանային բուժհիմնարկները, Կովսականի տեղամասային հիվանդանոցը: Ընթացքի մեջ են Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի, ուռուցքաբանական դիսպանսերի և Քաշաթաղի շրջանային բուժմիավորման շենքերի շինարարական աշխատանքները: Բնակչության բուժսպասարկման, ախտորոշման որակի բարձրացման նպատակով ձեռք են բերվել այնպիսի սարքավորումներ, որոնց մասին մոտ անցյալում միայն երազում էինք, ու բազմաթիվ քաղաքացիներ նման հետազոտությունների նպատակով մեկնում էին Երևան: Պետք է առանձնացնեմ Հանրապետական բժշկական կենտրոնում անգիոգրաֆիայի ծառայությունը, որի շնորհիվ արդեն իսկ փրկվել են բազմաթիվ կյանքեր: 2016-ին ԼՂՀ առողջապահության նախարարությունն ուշադրություն է դարձրել հանրապետության շրջանային բուժհիմնարկներն անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրելուն, բնակչության առողջության առաջնային պահպանման, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը, անվճար և արտոնյալ պայմաններում դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչությանն անհրաժեշտ դեղերի ապահովմանը, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանն ու այլ խնդիրներին: Որպես առավել կարևոր ձեռքբերում համակարգում պետք է առանձնացնեմ Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքում էնդովասկուլյար վիրահատությունների իրականացումը, որն իմ երկարամյա երազանքն էր, և այս տարվա հունիսից իրականացված նպատակային ու հետևողական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբեր ամսին Զալցբուրգից ժամանած մասնագետների հետ համատեղ հնարավոր դարձավ տասնմեկ քաղաքացիների էնդովասկուլյար վիրահատությունների կատարումը: Առանձնահատուկ շեշտեմ նաև, որ առաջին անգամ 2016թ. կազմակերպված ստոմատոլոգների  առաջին  Հայ-սլավո-

նական միջազգային վեհաժողովի մասնակիցներին տրվել է համապատասխան շարունակական կրեդիտ: Բացի այդ, համագործակցության ծրագրերի շրջանակներում, բարեգործական հիմունքներով համակարգի որոշ բուժհիմնարկներ համալրվել են ավտոմեքենաներով ու նորագույն բուժսարքավորումներով, որոնք հնարավորություն  են տալիս աշխատանքները կազմակերպել առավել արդյունավետ ու որակյալ:

-2017թ. առողջապահության բնագավառի ծախսերը փոքր¬ինչ նվազել են, ինչո՞վ է դա պայմանավորված և ինչպե՞ս է այն անդրադառնալու ոլորտի առաջնային բուժօգնության տարաբնույթ ծառայությունների և ծրագրերի վրա։ 

-ԼՂՀ առողջապահության բնագավառի ծախսերը Արցախի Հանրապետության 2016թ. պետբյուջեի նկատմամբ կազմել են  6,3%, համախառն ներքին արդյունքում` 2,3%: 2017թ. պետբյուջեով առողջապահության բնագավառին նախատեսվել է 5մլրդ 917,8 մլն դրամի ծախս՝ 2016- ի՝ 5մլրդ 949,8 մլն-ի դիմաց: Ծախսերի նվազումը կազմում է 32 մլն դրամ։ Այն պայմանավորված է ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚, ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ ՓԲԸ-ների և ՙՀակապալարախտային դիսպանսեր՚ ՊՈԱԿ-ի կանոնադրական կապիտալի համալրում ծրագրի մարմամբ: Պարզաբանեմ, որ նշված ծրագրով ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ Հանրապետական բժշկական կենտրոնի համար տեսագրող թվային ֆլյուորոգրաֆ, ռենտգեն հետազոտությունների բազմակիրառական հեռուստակառավարվող թվային համակարգ, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի՝ գերձայնային ախտորոշիչ սկաներ, Հակապալարախտային դիսպանսերի՝ տեսագրող թվային ֆլյուորոգրաֆիկ շարժական համալիր: Համակարգի բյուջեի կրճատումը կապված է նաև ԼՂՀ ԱՆ ՊՀՀՏ ՙՀամաճարակաբանության և հիգիենայի կենտրոն՚ ՊՈԱԿ¬ի գումարների նվազեցմամբ, կապված ՀՀ-ից հումանիտար կարգով հատկացված պատվաստանյութերի հետ:

2017թ. առողջապահության համակարգի բյուջեում ավելացում է նախատեսվել ԼՂՀ ԱՆ Հադրութի, Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու ՇԲՄ-ներում, նորաբաց մանկապարտեզների բուժսպասարկման համար քույրական հաստիքների ավելացմամբ և Հանրապետական բժշկական կենտրոնում ՙհեմոդիալիզի անցկացման՚  ծրագրով 2 հիվանդի ավելացմամբ: 2017-ին նպատակադրված ենք սկրինինգային, հետևողական ու շարունակական աշխատանքների շնորհիվ կանխարգելել ոչ ինֆեկցիոն հիվանդությունների աճը, ինչը կնպաստի  հիվանդների կյանքի որակի բարձրացմանը,  ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման  կանխմանը և դրանով պայմանավորված կունենանք առողջ սերունդ և երկարակյաց բնակչություն։

-Ինչպե՞ս է լուծվելու համակարգում առկա նեղ  մասնագետների համալրման խնդիրը, ինչն անդրադառնում է բուժսպասարկման որակի վրա: 

-2016թ. շարունակվել է համակարգի բուժհիմնարկների կադրային ապահովման գործընթացը: Բուժհիմնարկները համալրվել են ինչպես ԼՂՀ¬ի, այնպես էլ ՀՀ-ից հրավիրված  մասնագետներով: Ընդհանուր առմամբ՝ 2016թ. աշխատանքի է ուղեգրվել և ընդուվել 19 բժիշկ: Բժշկությունն անընդհատ զարգացող գիտության ճյուղ է, և, բնականաբար, բժիշկների վերապատրաստման հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում: Հետևողական աշխատանքների շնորհիվ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության ու տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ, ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով համակարգի բժիշկ-մասնագետները մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով պարբերաբար վերապատրաստվում են ՀՀ ու արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում: 2016թ. Հայաստանի տարբեր բուժհիմնարկներում վերապատրաստվել է համակարգի 42, իսկ արտասահմանում` 6 բժիշկ:

-Ամանորյա տոներին ինչպե՞ս է կազմակերպվում հիվանդների բուժսպասարկումը և ինչպե՞ս են համակարգի աշխատողները տոնում Ամանորն ու Սուրբ Ծնունդը: 

-Ամանորյա տոներին մեր համակարգն աշխատելու է ավելի խստացված ռեժիմով: ԼՂՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով բոլոր բուժհիմնարկների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ` տոնական օրերին բնակչության բուժսպասարկումը լիարժեք կազմակերպելու նպատակով: 

 Ամանորը նոր հույսեր է պարգևում բոլորիս` մղելով նաև դրանց իրականացմանը: Այո, Նոր տարին նոր հույսեր է բերում... Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում եմ մեր հանրապետության բնակչությանը, և ոչ միայն տոնական, այլև մշտական ուրախություն եմ մաղթում բոլորի օջախներին: Թող 2017թվականը լինի խաղաղության, առողջության և ազգային իղձերի իրականացման բարեբեր տարի:

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ