[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԵՆԱՐԱՆԸ ԶԻՆՎՈՐՆ Է

Ամեն անգամ ազգային արժեքներից խոսելիս նախևառաջ ուզում եմ անդրադառնալ մեր բանակին` մեծագույն արժեք, որ ստեղծվել է մեր երկրի համար ամենածանր ժամանակներում, երբ նրա լինել¬չլինելու հարցն էր դրված, երբ խաղաղությունն անհրաժեշտ էր օդ ու ջրի պես։ [label type="info" class=""]CONTENT[/label][label type="info" class=""]CONTENT[/label]

Այդ դժնդակ օրերին էլ կրակների մեջ ծնվեց մեր բանակը, որը կանգնեցրեց մահաբեր խորշակը: 

Որքան խոր ու անսասան լինի հավատը զինվորի հանդեպ, այնքան ամուր կլինեն հայրենիքի հիմքերը։ Հակաօդային պաշտպանության Ն զորամասը, որը 2016թ. ճանաչվել է ԼՂՀ ՊԲ լավագույն ՀՕՊ զորամաս, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ օդային տարածքի պաշտպանության և պահպանության գործում։ Այդ զորամասի հակաօդայինները խփել են երկու անօդաչու թռչող սարք, ինչը շարժել է արտերկրի մասնագետների զարմանքը. նրանք զարմացած էին` ի՞նչ միջոցներով են խոցվել այդ սարքերը։ Այդ հանդուգն արարքի համար պարտադիր ժամկետային զինծառայողներն արժանացել են գերատեսչական մեդալների։ Հենց այդ զորամասում էլ ծառայում են այն երեք եղբայրները, որոնց մասին խոսելը հպարտություն է մեզ համար։

Էդգար, Էդմոն, Էմին Արաբալյան եղբայրներն այսօր ծառայում են Ն հակաօդային պաշտպանության զորամասում։ Եղբայրները ծնվել են հասարակ գյուղացու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո առաջնահերթը նրանց համար հայրենիքին  պատվով ծառայելն է։ Երբ լսեցի երեք եղբայրների մասին, առաջին միտքը, որ ծագեց ինձ մոտ, այն էր, որ այցելեմ տղաներին, մոտիկից ծանոթանամ նրանց հետ։ Կապվելով զորամասի հրամանատարի՝ գնդապետ Վահան Ավագյանի հետ, խնդրեցի հանդիպելու թույլտվություն տալ: Եվ նա մեծ սիրով  ընդառաջեց իմ խնդրանքին։ Հանդիպելով տղաներին, առաջին իսկ հայացքից զգացի զինվորների խրոխտ ու կարգապահ կեցվածքը։ Էդգարը զորամասում ծառայում է մեկուկես տարի, իր համեստ և ազնիվ վարքագծով օրինակելի եղբայր է Էդմոնի և Էմինի համար, որոնք դեռ մի քանի ամիս է, ինչ ծառայության են եկել: Ծնվել ու դաստիարակվել են մի շատ համեստ ընտանիքում, և նրանց համար միշտ էլ առաջնայինը եղել են ծնողների հանդեպ սերն ու հարգանքը։ Մի քանի ամսից հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելուց հետո Էդգարը կվերադառնա հայրենի օջախ` առնականացած ու հասուն տղամարդ դարձած։ Նա  հպարտ է, որ ծառայում է այս զորամասում, որի մասին լսել էր միայն ընկերներից։ Ավագ եղբոր իրավունքով նա  կրտսեր եղբայրներին է փոխանցում զինվորական ծառայության ժամանակ ձեռքբերված փորձը։ Նա իր հանգիստ բնավորությամբ կարողանում է վաստակել ոչ միայն ընկերների, այլ նաև հրամանատարի հարգանքը։ Հանդիպման ժամանակ մեր զրույցին միացան նաև հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Էռնիկ  Փաթյանը և սոցիալ¬իրավական հարցերի գծով զորամասի հրամանատարի օգնական Գրիգորի Գաբրիելյանը։ Նրանց ամեն մի խոսքի մեջ կար մի շատ կարևոր գնահատական. եղբայրների դաստիարակությունը գալիս է ընտանիքից՝ ծնողները ճիշտ ճանապարհով են առաջնորդել զավակներին, որոնք այսօր օրինակելի մարտիկներ են ամբողջ զորամասի զինվորների համար։ Այսօր Արաբալյան եղբայրներով հպարտանում են ոչ միայն իր ծնողներն ու զորամասի հրամանատարները, այլև մենք, որովհետև նրանք մեր հայրենիքի հզոր պաշտպաններն են, մայր հողի հենարանը։ Միթե՞ ուրախություն չէ, որ մի ընտանիքից երեք զավակ  պատվով ծառայում են բանակում և օրինակ են մյուսների համար։ Պետք է շնորհակալ լինել այդպիսի զինվորների ծնողներից, որոնք առաջին հերթին դաստիարակել են լավ մարդ, հետո զինվոր, զինվո՜ր, ում երակներում հոսում են ազնվությունն ու նվիրվածությունը։ Էդգար, Էդմոն և Էմին, ձեզ նման տղաներով  է հզոր մեր բանակը։ Այսօր մեր երկրի տերն ու պաշտպանը զինվորն է՝ իր խրոխտ կեցվածքով, որպես կենդանի սուր ու վահան՝ կանգնած թշնամուն դեմ¬հանդիման։

Արև ԻՍՐԱՅԵԼՅԱՆ