[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվարի 3-ին   Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով։ 

 Այցելության ընթացքում Պաշտպանը հավաստիացրել է, որ Հուսեյնզադեին տրամադրվել է հանրային պաշտպան և ադրբեջաներենի թարգմանիչ, որոնց մասնակցությամբ արդեն իսկ կատարվել են մի շարք դատավարական գործողություններ։ Մեկուսի հաղորդակցման ընթացքում Էլնուր Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ 

Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցել Էլնուր Հուսեյնզադեի հիմնարար իրավունքների, այդ թվում՝  իր ընտրությամբ պաշտպան ունենալու իրավունքի կենսագործմանը։

 

Արցախի մարդու իրավունքների 

պաշտպանի աշխատակազմ

 

* * *

Փետրվարի 4-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ։ Դատարանի որոշմամբ ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում երկու ամիս ժամկետով։

 

ԼՂՀ դատական դեպարտամենտ