Logo
Print this page

ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը տարածել է մեկնաբանություն Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձնման վերաբերյալ:

«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։

Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է», -ասված է Բալայանի մեկնաբանության մեջ:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն անդրադառնալով Լապշինի արտահանձմանը գրել է. 
« ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին: Հայաստանը պետք է համարժեք արձագանքի Բելառուսին: Սա անօրինական որոշում է և հակասում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Ալեքսանդր Լապշինը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է և վտանգ կա իր անձի նկատմամբ բռնությունների գործադրման: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ևս կարող է հանձնվել Ադրբեջանին»:

 

panorama.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.