[ARM]     [RUS]     [ENG]

Լապշինի արտահանձնմանն անդրադարձել են ﬕջազգային հեղինակավոր լրատվաﬕջոցները

 

 

 

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի համարվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին մեծ արձագանք է ստացել ոչ միայն հայկական և ադրբեջանականմեդիայում:

Ինչպես հաղորդում է "Արմենպրես"-ը, արտահանձնման փաստին են անդրադարձել նաև մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ:"Բլոգերը բանտարկվել է գոյություն չունեցող երկիր այցելելու համարե հեգնական վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել բրիտանական BBC-ն: Գործակալության թղթակից Ալեքս Դակևիչը նշում է, որ "ծուռ" հայացքներ ունեցող բլոգերը որպես կանոն չէր շոշափում քաղաքական թեմաներ, սակայն հայտնվել է քաղաքական սկանդալի կիզակետում,քանի որ Ադրբեջանի իշխանություններին դուր չեն եկել բլոգերի շարունակական այցերը Լեռնային Ղարաբաղ: "Ամեն ինչ սկսվեց, երբ Լապշինը Լեռնային Ղարաբաղ այցելեց 2011-ին և գրեց դրա մասին իր բլոգում: Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Լապշինին նրա համար, որ վերջինս իր բլոգում սատարել է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, սակայն դա դժվար է ապացուցել, քանի որ բլոգում տեղ գտած հրապարակումները հեռացվել են",-նշված է հոդվածում: BBC-ն առանձնացրել է նաև Լապշինի դեռևս չջնջված երկու հրապարակումները, որտեղ նա նշում է."Կարդալով ադրբեջանական մեդիան՝ տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանական իշխանությունները և լրագրողները մտածում են, որ իրենց ժողովուրդը ապուշ է", "Ադրբեջանը չի կարող հարձակվել Ղարաբաղի վրա թե՛ քաղաքական և թե՛ ռազմավարական պատճառներով: Եթե կարողանային, ապա կանեին դա, չէ՞ որ 23 տարի ժամանակ ունեին": BBC-ի հոդվածում նաև խոսվում է Լապշինի կնոջ մասին, ում չեն թույլատրել տեսակցել ամուսնուն դեկտեմբերի 15-ից հետո: Բրիտանական Dailymail-ն արձանագրել է, որ բլոգերին ձերբակալել են Բելառուսում և արտահանձնել Ադրբեջանին՝վիճարկելի տարածք այցելելու համար: Իսրայելական Timesofisrael.com-ը, անդրադառնալով թեմային, նշում է, որ իսրայելցի բլոգերին ազատազրկել են, քանի որ նա, վիճարկվող տարածք այցելելով, անհանգստացրել է "միջինասիական ժողովրդի առաջնորդին": Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը վիճարկելու հայցը առանց որևէ բացատրության մերժվել է տարբեր ատյանների դատարաններում, որոնց նիստերն անցել են դռնփակ ռեժիմով: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Լապշինը մի քանի հրապարակում է արել, որտեղ սուր քննադատության է արժանացրել Իլհամ Ալիևին: Լապշինի բանտարկության փաստն արձանագրել է նաև "Ազատություն" ռադիոկայանի եվրոպական ծառայությունը: Դեպքի հետ կապված որոշ մանրամասներ ներկայացնելուց զատ՝ հրապարակման մեջ նաև տեղ է գտել Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Լրագրողների պաշտպանության կոմիտեիե աշխատանքները համակարգող Նինա Օգնիանովայի մեկնաբանությունը, որ Լապշինը «չպետք է բանտարկվի իր կարծիքը արտահայտելու կամ վիճարկելի տարածք այցելելու համարե:Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

armenpress.am