Logo
Print this page

Ի հիշատակ Արթուր Մկրտչյանի

Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան:

 Այդ օրը ԼՂՀ ԱԺ պատգամավորներ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

ՙՀարգանքի տուրք տալով Արթուր Մկրտչյանին` հարգանքի տուրք ենք տալիս նաև այդ ժամանակաշրջանում ապրած գործիչներին, որոնք մեծ գործ կատարեցին ազգային-ազատագրական պայքարը հունավորելու, պետականությունը կերտելու տեսանկյունից: Դրանով իսկ մեր հավատարմությունն ենք հայտնում այն սկսված գործին, որի հիմքը դրվել է 80-ական թվականներին` շարունակել մեր պայքարը, հզորացնել մեր պետականությունը և տարածաշրջանում մեր կայուն տեղն ու դիրքն ունենալ՚,-նշել է ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.