Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՂՀ ՀԿՀ-Ն ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Փետրվարի 21-ին կայացավ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր  ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

 ՀԿՀ նախագահն իրազեկեց, որ օրենքով սահմանված ժամկետում հանձնաժողովը հանրաքվեի վերաբերյալ բողոքներ չի ստացել, ուստի հիմք ընդունելով ՙՀանրաքվեի մասին՚ ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով տարածքային հանձնաժողովներից ու ՙԵրևան-1՚ հանրաքվեի տեղամասից ստացված` ընտրատարածքներում քվեարկության նախնական արդյունքները, ժամը 19.00-ի նիստում ՀԿՀ-ն որոշեց հաստատել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: Համաձայն  արձանագրության, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը, ըստ ցուցակների, 103 818 է, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը` 79 428 , կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը` 69 570, դեմ քվեարկվածներինը` 7 686, անճշտությյունների չափը` 0:

ԼՂՀ ՀԿՀ անդամներից ՙԱզգային վերածնունդ՚ կուսակցության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը հրաժարվեց արձանագրության տակ դնել իր ստորագրությունը՝ մեկնաբանելով, որ կատարում է կուսակցության ղեկավարի հանձնարարականը։

Բաց քվեարկությամբ՝ 6 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատեց արձանագրությունը։ 

Ս. Արզումանյանի տեղեկացմամբ՝ հանրաքվեի ամփոփիչ արդյունքները կհրապարակվեն փետրվարի 23-ին։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ