Logo
Print this page

ՔԱՐՎԱՃԱՌԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ 2016թ. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

ԱՀ Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի մշակույթի տան դահլիճում օրերս ներկայացվեց Քարվաճառի քաղաքապետարանի 2016թ. կատարված աշխատանքի արդյունքների հաշվետվություն։

Այն ներկայացրեց քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը։ Ներկա էին Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, պատասխանատու  այլ անձինք։  Զեկուցման  սկզբում քաղաքապետը  նախ ներկայացրեց  համայնքի  տնտեսական գործունեության ընդհանուր բնութագիրը,  բնակչության զբաղվածության  պատկերը, այլ տվյալներ։

ՙ2016թ. կարևորագույն ծրագրերից էր Ծար-Քարվաճառ ջրագծի կառուցումը, որի արժեքը կազմում է 123 մլն դրամ։ Այս ջրագծի շնորհիվ ամբողջապես լուծվելու է Քարվաճառի խմելու ջրի խնդիրը, բնակիչներն ստանալու են մաքուր ջուր՚,¬ ընդգծեց քաղաքապետը։ Հաշվետու տարում բնակարանների վերանորոգման համար բնակիչներին  տրամադրված  շինանյութերի  ընդհանուր գումարը կազմել է  45 մլն դրամ։ Ավարտվել է Քարվաճառի մանկապարտեզի կառուցումը։  Ըստ քաղաքապետի՝ անցած տարում Քարվաճառի քաղաքապետարանի բյուջեի կատարողականը կազմել է 98,8 տոկոս, որի մեջ են մտնում վճարված աշխատավարձերը, սանմաքրման, կանաչապատման, լուսավորման, բարեկարգման և այլ աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը։

Քաղաքապետն անդրադարձավ նաև ընթացիկ տարում նախատեսված մի շարք ծրագրերի։ Մասնավորապես, առաջիկա  ամիսներին նախատեսվում է Քարվաճառից 7 կմ հեռավորությամբ սկսել հանքային ջրի գործարանի շինարարությունը, որը 80 աշխատատեղ է ապահովելու։ Նաև համայնքում նախատեսվում է  հիմնել կաթի վերամշակման գործարան, որը կապահովի 5 աշխատատեղ։ 

Շրջկենտրոնի  բարեկարգման աշխատանքները հիմնականում ուղղված են լինելու փողոցների ու ցանկապատների վերանորոգմանն ու վերականգնմանը։ Առաջինը կցանկապատվի քաղաքային գերեզմանոցի տարածքը։

Հաշվետվության ներկայացումից հետո հնչեցին հարցեր,  քննարկվեցին բնակչությանն անհանգստացնող բազմաբնույթ մի շարք խնդիրներ։ 

 

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.