[ARM]     [RUS]     [ENG]

Հայտնի է Պոլսո պատրիարքի տեղապահի անունը. ընտրությունը կայացել է

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը. այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը։

Թուրքիայի ժամանակով 15։00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգևորականներ։Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին ի սկզբանե հավակնում էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն, հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով Գարեգին Բեկչյանին սատարելու մասին։Այսօր կայացած ընտրությունը համարվում է Պոլսո պատրիարքի ընտրությանն ընդառաջ առաջին կարևոր քայլը։