Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Խնդիրը սրբազան Արամ Աթեշյանի բռնած դիրքի մեջ է․ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյան

Գերմանիայի թեմի առաջնորդ, Ստամբուլի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը, խոսելով Ստամբուլի նահանգապետարանի որոշման մասին, թե տեղապահի ընտրությունները իրավաբանորեն անհնար են, ասաց, որ առայժմ պետք է սպասել. Թուրքիայի իշխանությունները ցանկանում են, որ պատրիարքի ընտրությունները սահմանադրական հանրաքվեից հետո լինեն:

«Ես արդեն Պոլսո պատրիարքի տեղապահն եմ, դեռ վաղ է, բայց արդեն պետք է պատրաստվենք պատրիարքի ընտրություններին»,- ասաց նա:
Նշենք,որ Ստամբուլի նահանգապետարանը ﬕջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունների սկսելը պատրիարքարան է ուղարկել գրություն, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի ﬔկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անﬕջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Նահանգապետարանի ուղարկած գրության ﬔջ նշված էր. «Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի սկսելը նահանգապետարանի կողﬕց համարվում է իրավաբանորեն անհնար»:
Գարեգին Բեքչյանը նշեց, որ ինքը հիմա պատրիարքարանում պետք է լիներ, սակայն Արամ Աթեշյանն է այնտեղ: «Այս երկու օրը նահանգապետարանում պետք է հանդիպումներ ունենանք, հետո նոր պատրիարքարան գնամ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու Արամ Աթեշյանը չի հրաժարվում իր աթոռից, պատրիարքի նոր ընտրված տեղապահը պատասխանեց․ «Այդ հարցն իրեն Դուք տվեք: Նա պետք է հրաժարվի, այդպես չպետք է լինի: Բայց քանի որ չհրաժարվեց, բարդություններ առաջացան»։
Անդրադառնալով տեղապահի ընտրություններից հետո պոլսահայ համայնքի տրամադրություններին՝ Գարեգին Բեքչյանը նկատեց, որ համայնքը խանդավառված է: 
«Ժողովրդի խանդավառությունը շատ մեծ է: Թերթերը և այլն այդ ուղղությամբ ինձ քաջալերեցին: Եկեղեցական դասը ևս ինձ լավ ընդունեց: Ընտրությունների արդյունքներում ինձ քվեարկածների թիվը շատ ավելի մեծ էր: Այնպես որ այս առումով խնդիր չկա: Խնդիրը սրբազան Արամ Աթեշյանի բռնած դիրքի մեջ է»,- ասաց նա:
Գարեգին Բեքչյանը նշեց, որ ինքը համայնքի խնդիրները լուծելուց առաջ նախ պետք է ծանոթանա դրանց հետ, քանի որ այնտեղ տիրող վիճակի մասին հրապարակումներից տեղեկացել Գերմանիայից։
«Պետք է ճշտենք, թե ինչ խնդիրներ կան, աշխատենք, որ դրանք լուծում գտնեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ ինքը ենթադրում է, որ Թուրքիայի իշխանությունները Պոլսո պատրիարքի աթոռի համար իրենց նախընտրած թեկնածուն կունենան: «Գուցե ինձ էլ ճանաչելուց հետո այլ կերպ մտածեն: Ես ընդհանրապես հակաթուրքական արարքների մեջ չեմ եղել, ինչո՞ւ պետք է Թուրքիայի իշխանությունները զգուշանան ինձնից: Բացի մեր ժողովրդի խնդիրները, որ Գերմանիայում ինձ ներկայացվել էին, պիտի բարձրացնեմ: Չեմ կարող մեր ժողովրդին անտեսել, նրանց շահերը մի կողմ դնել, սակայն չեմ էլ կարող այդ խնդիրների լուծմանն ընթացք տալու ժամանակ հակաթուրքական շարժումների մեջ լինել: Կարծում եմ, որ այս հարցն ավելի բարվոք վիճակում կլինի»,- ասաց նա: