Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿ ԲԵՐՁՈՐՈՒՄ

Քաշաթաղի շրջանի կազմավորման առաջին օրերից ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանն ստեղծեց ՙԳուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին՚ բարեգործական հիմնադրամը և սկսեց օժանդակել քաշաթաղցիներին:

Այս տարիների ընթացքում Մելիքյանի կազմակերպմամբ Բերձորում հիմնվեցին պուրակներ, որոնք կոչվում են  հայ մշակույթի նշանավոր գործիչների և Արցախյան գոյամարտի մարտիրոսների՝ Մոնթեի, Դուշման Վարդանի, Թաթուլ Կրպեյանի, Ստեփան Ալաջաջյանի և այլոց անուններով։

Մարտի 19-ին Հակարի գետի ձախ ափին իրականացավ Արցախյան ազատամարտի նվիրյալ  Լեոնիդ Ազգալդյանի 75-րդ  տարելիցին նվիրված պուրակի հիմնումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ռեկտորատի աշխատակիցներ, տարբեր ֆակուլտետների դասախոսներ, Քաշաթաղի շրջվարչակազմի  պատասխանատուներ։ Մինչ ծառատունկը՝ ԵՊՀ ռեկտորի և Գ. Մելիքյանի կողմից բացվեց պուրակի ցուցանակը: Ա. Սիմոնյանն այս առթիվ ասաց. 

 –Լեոնիդը համալսարական էր, և մենք բախտ ենք ունեցել տեսնել նրան, աշխատել հետը: Այսօր հիմնում ենք նրա անվան պուրակը և  ոգեկոչում խոր հարգանքով ու համոզվածությամբ, որ նրա գործը շարունակվում է և կշարունակվի երիտասարդների կողմից: Նա առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակ ստեղծելու մասին, քանի որ ֆիդայական շարժումով ազգային պայքարը հաղթական լուծում չի ստանա: 

Այնուհետև Ա. Սիմոնյանը տեղեկացրեց, որ այս օրերին հանդիպում են ունեցել առաջնագծում, տեսել հայրենիքի սահմանը պահող մեր քաջորդիներին և համոզվել՝ հերոսներ այսօր էլ են ծնվում, ծնվելու են նաև վաղը, քանի որ այդ հերոսներին սնուցող հողը սրբազան է:

 ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երրորդ օրն է, ինչ Արցախում են: Առաջին օրը ճանաչողական էր՝ այցելել են Դադիվանք, Գանձասար: Երկրորդ օրը եղել են  զորամասում, համալսարանի ուսխորհուրդը  զինվորների համար կազմակերպել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Լ. Ազգալդյանի 75¬ամյակին: Մարտական պարերի շարանով հանդես է եկել ՙԿարին՚ ավանդական երգի¬պարի համույթը:  

ՙԿարին՚-ի տղաները՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի հետ, նույնպես մասնակցեցին  ծառատունկին։ 

Երևան մեկնելիս ուսանողները կանգ առան Մոնթեին նվիրված պուրակի մոտ, որտեղ հուշաքարին գրված են հերոսի մարգարեական խոսքերը. ՙԵթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը՚: Ասել է թե՝ ամեն ինչ  պետք է անել, որպեսզի չկորցնենք Արցախը։   

 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր