[ARM]     [RUS]     [ENG]

Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատվել է Արմեն Խաչատրյանը:

Մեկ այլ հրամանագրով Բելառուսում Հայաստանի դեսպան է նշանակվել Օլեգ Եսայանը (նստավայրը՝ Մինսկ):Բացի այդ, Արմեն Խաչատրյանն ազատվել է նաեւ Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցչի պաշտոնից: Այդ պաշտոնում եւս նշանակվել է Օլեգ Եսայանը:Նշենք, որ Օլեգ Եսայանն օրեր առաջ ազատվել էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: