[ARM]     [RUS]     [ENG]

Ախալքալաքում 3.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

 Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: