[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

Շուշիի շրջխորհրդի նիստի օրակարգի առաջին հարցը նվիրված էր շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից 2016թ. կատարած աշխատանքներին. այդ առթիվ  հաշվետվություն ներկայացրեց բաժնի վարիչ Գեորգի Հայրապետյանը։

Նա նշեց, որ 2016թ. քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից  վերահսկվել են շրջանում ընթացող  բոլոր տեսակի շինարարական աշխատանքների  ընթացքն  ու որակը, ստուգվել են առկա  քաղաքաշինական  փաստաթղթերը, հարկ եղած դեպքում տրվել մասնագիտական օգնություն և համապատասխան ցուցումներ։ 

Քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի կողմից հաշվետու տարում մշակվել են  քաղաքի Պ. Պռոշյան փողոցի հարակից տարածքում գտնվող մանկական խաղահրապարակի վերաբերյալ նախագծանախահաշվային  փաստաթղթերը, հրապարակը կառուցվել և հաշվետու տարում շահագործման է հանձնվել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հովանավորությամբ: Բաժնի մասնագետների ամենօրյա վերահսկողությամբ իրականացվել են  մի շարք  օբյեկտների շինարարական աշխատանքները, որոնցից որոշներն արդեն ավարտվել և շահագործման են հանձնվել։ Հաշվետու տարում   բնական աղետներից  տուժած առանձնատների վերանորոգման համար նախատեսված և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից լրացուցիչ տրամադրված  շինանյութերը ստացվել, պահեստավորվել են և համաձայն դիմումների ու կազմված արատային ակտերի՝ տրամադրվել շրջանի բնակիչներին՝ թվով 95  ընտանիքի։ Վերահսկվել են ՙՎահե Կարապետյան ճանշահագործում՚ ՓԲԸ ¬ի կողմից  շրջանում  իրականացված ճանապարհների բարեկարգման աշխատանքները, տեղում ուսումնասիրվել է շրջանի գյուղական համայնքների դպրոցների տեխնիկական վիճակը, կազմվել  համապատասխան փաստաթղթեր ընթացիկ վերանորոգում իրականացնելու համար։ Վերանորոգումից հետո ստուգվել է  կատարվածը։ Հաշվետու տարում շինարարություն իրականացնելու նպատակով ստուգվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված նախագծանախահաշվային փաստաթղթերը, տրամադրվել  համապատասխան շինթույլտվություններ, փաստացի շահագործման ակտեր, քանդման թույլտվություններ։

Այնուհետև Հաղթանակի  տոնի,  Պաշտպանության  բանակի     և     Շուշիի  ազատագրման  օրվա  25-րդ  տարեդարձի    տոնակատարության   միջոցառումների   անցկացման    մասին  տեղեկատվություն ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի ՄԵ  հարցերի բաժնի վարիչ Անահիտ Եսայանը։ Հիմք ընդունելով ԱՀ կառավարության  2017 թ. փետրվարի 23-ի  համապատասխան  որոշումը, Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի որոշմամբ ստեղծվել է տոնական  միջոցառումների կազմակերպման   և  համակարգման   շրջանային   հանձնաժողով,  հաստատվել է   տոնակատարության կազմակերպման    և   անցկացման    միջոցառումների  ծրագիրը, ըստ որի նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ՝ պսակադրություն հուշարձաններին, այցելություն Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների վետերաններին, տոնական համերգներ, սպորտային մրցումներ, հրավառություն։ Մայիսի  9-ին  ՄԵ  հարցերի  նախարարության  հետ  համատեղ  նախատեսվում  են  նաև  հետևյալ  միջոցառումները՝ Շուշիի մշակույթի տան վերակառուցված համերգային  դահլիճի  բացում,  տոնական  համերգ, քանդակի թեմատիկ  ցուցահանդես  Շուշիի  կերպարվեստի  թանգարանի  բակում, լուսանկարչական  ցուցահանդես Շուշիի  արվեստի  կենտրոնում, ՙՇուշի՚  պատկերագրքի  շնորհանդես,  Ղազանչեցոց  Ս. Ամենափրկիչ  եկեղեցու  շրջակա  տարածքում ՙԱրվեստների  և  արհեստների  քաղաք՚ խորագրով  ցուցահանդես-վաճառք,   ազգագրական  շուրջպարեր,  պլեներային  նկարչություն։ Կկազմակերպվեն ՙԱրցախի բարիքներ՚ տոնավաճառ և հյուրասիրություն, քաղաքի երկու պուրակում կտրվեն բացօթյա տիկնիկային ներկայացումներ, կիթառահարների  ելույթներ։

       Օրակարգի 3¬րդ հարցով   շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Ս.Հարությունյանը ներկայացրեց 2017թ. գյուղնշանակության տարածքների հողագործական աշխատանքների համար հրդեհականխարգելիչ միջոցառուները համակարգելու նպատակով շրջանային աշխատանքային խումբ ստեղծելու մասին շրջվարչակազմի ղեկավարի կարգադրությունը, որով համայնքների ղեկավարներին հանձնարարվում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ շրջանում գյուղնշանակության տարածքների հողագործական  աշխատանքների ժամանակ հրդեհների կանխարգելման ուղղությամբ։ Նաև ներկայացվեց  ս.թ. ապրիլի 1-ից շրջանում ծառատնկման, սանմաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին որոշումը։ Համայնքների և հիմնարկ-կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվեց կոնկրետ միջոցառումներ իրականացնել կատարվելիք աշխատանքների ուղղությամբ՝  միամսյակին ընդգրկելով բոլոր հաստատություններին և կազմակերպություններին՝ անկախ սեփականության ձևից։

Ամփոփելով նիստի աշխատանքները, շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատու անձանց։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի