[ARM]     [RUS]     [ENG]

Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Asbarez.com-ը:  

 Բանաձևում, որի օգտին քվեարկել է 104 պատգամավոր, մասնավորապես գրված է. «Չեխիայի խորհդարանի ստորին պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ իրագործած հանցագործությունները հրեաների, գնչուների և սլավոնների հանդեպ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաև Երկրի այլ տարածքներում իրագործված ցեղասպանական բռնությունները, և կոչ է անում միջազգային հանրությանն արդյունավետ կերպով կանխել մարդու իրավունքների ոտնահարումն աշխարհում»։


Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունել էր Չեխիայի պատգամավորների պալատի արատաքին հարաբերությունների կոմիտեն՝ 2015 թվականի ապրիլի 14-ին։