[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ԲԱՑ Է ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԳԱԼԻՍ ԵՆ ԱՐԱՐԵԼՈՒ

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է ՙԱրվեստը հանուն խաղաղության՚ (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագծի մեկնարկի մասին։ 

 Նախագծի գեղարվեստական ղեկավարն է իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների ՙՏՆՋՐԵ՚ միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող (2013, 2015թթ.) Լուկա Ֆերինին, ով պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերելու Արցախում մշակույթի զարգացմանը, մշակութային նոր կապերի ստեղծմանն ու ամրացմանը, արվեստի միջոցով խաղաղության ամրապնդմանը։

Ծրագրի մեկնարկը կտրվի ապրիլի 27-ին, ժամը 17։00-ին Շուշիում՝  Լուկա Ֆերինիի, սլովենացիներ` ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ համերգով։ 

Ապրիլի 30-ին` ժամը 18։00-ին,  ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում  կայանալիք համերգին հյուրերին կմիանան արցախցի երիտասարդ  երաժիշտները։ Համերգներին կներկայացվեն հայտնի դասական և ժամանակակից կոմպոզիտորների  ստեղծագործություններ։

Նախագծի շրջանակներում ապրիլի 28-29-ը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կանցկացվեն ջութակի և կլարնետի վարպետության դասեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (097) 24 15 45 հեռախոսահամարով։

 

Արցախի Հանրապետության 

մշակույթի և երիտասարդության 

հարցերի նախարարություն