Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  համագործակցությունը տարեցտարի նոր ծավալ ու որակ է ստանում: Գործընկեր կառույցների ղեկավարներն ու մյուս աշխատակիցները հաճախ են փոխայցելություններ ունենում։ 

 Օրերս  արցախյան կառույցում հյուրընկալվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն գնդապետ Մուշեղ Ղազարյանը: ԱՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կոմիտաս Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ երկու համանման ծառայությունների ղեկավարները քննարկեցին մի շարք հարցեր, երկուստեք պայմանավորվեցին էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը նվիրեց ժամանակակից հրշեջ-փրկարարական գույք-սարքավորումներ։

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ