Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՎԻ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Սկսած 2006 թվականից՝ Ստեփանակերտում կառուցվում է Աստվածամոր Սուրբ Հովանի տաճարը։ Ֆինանսական միջոցների սղության պատճառով շինարարությունը սկզբնական փուլում դանդաղ է ընթացել։

Մայր տաճարի կառուցումն ավարտին հասցնելու համար տարբեր բարերարներ ու անհատ մարդիկ են ձեռք մեկնել։ Ֆինանսական խնդիրներ չառաջանալու դեպքում նախատեսվում է Աստծո տան կառուցումն ավարտել ընթացիկ տարվա վերջին։

Բազմանկյուն եռահարկ եկեղեցու բարձրությունն ավելի քան 40 մետր է, խաչինը՝ 3, իսկ զանգակատանը՝ 24 մետր։ Տաճարն ունի 6 սյուն, որոնք միմյանց հետ կապված են կամարներով։

30 մետր տրամագծով և 6 մետր բարձրությամբ ինքնատիպ կամարներով նկուղային սրահը կծառայի եկեղեցական տարաբնույթ միջոցառումների համար։ Տաճարը կունենա երեք մուտք։ 

Ներկայում գմբեթի կառուցման աշխատանքներն են սկսված։ Աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո նախատեսված է բարեկարգել Մայր եկեղեցու հարակից տարածքը։ 

Նշենք, որ անկախության 25 տարիների ընթացքում Արցախում կառուցվել և վերանորոգվել է 70 եկեղեցի։ Ընթացքի մեջ են ևս մի քանիսի նորոգման ու կառուցման աշխատանքները։

ԱԱ