Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

 Հանրապետությունում շարունակվում է ամառային  զորակոչը: Հուլիսի 10-ի վաղ առավոտից Հադրութի շրջանային զինկոմիսարիատի շենքի բակը մարդաշատ էր: Հադրութից ամառային զորակոչի առաջին խումբն է ուղարկվում  Արցախի պաշտպանության բանակ: Թվով 35   երիտասարդներ կազմ ու պատրաստ եկել են լրացնելու մեր Զինված ուժերի շարքերը, դառնալու արժանի  հերթափոխ:

  Զորակոչիկների ճանապարհմանը նվիրված միտինգը բացում է Հադրութի շրջանի զինկոմիսար Անդրեյ Ներսիսյանը: Նա շնորհավորում է  զորակոչիկներին`  բանակի շարքերը համալրելու կապակցությամբ, ցանկանում նրանց ամուր կամք, քաջառողջություն, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ:  2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը և ստեղծված ներկա լարված իրավիճակը հուշում են, որ ծառայության ընթացքում նորակոչիկները պետք է զգոն լինեն, միշտ պատրաստ` արժանի հարված տալու թշնամու յուրաքանչյուր ոտնաձգության: 

Զորակոչիկների ճանապարհման արարողությանը մասնակցում էր Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, որը ևս շնորհավորեց զորակոչիկներին, նշելով, որ նրանք ծառայության են մեկնում Արցախի  Հանրապետության պաշտպանության բանակի այն գնդերը, որոնք անցել են մարտական փառավոր ուղի: Նա զորակոչիկներին հորդորեց լինել կարգապահ, պատվով կատարել իրենց ծառայությունը, անսասան պահել հայրենի սահմանները: ՙՀադրութի Միքայել  Մանվելյանի անվան միջնակարգ դպրոց՚ ՊՈԱԿ-ի  տնօրեն Արթուր   Մինասյանը՝ ևս շնորհավորելով զորակոչիկներին, մաղթեց  խաղաղ ծառայություն, բարի վերադարձ: 

Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցում հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանայի կողմից զորակոչիկներին օրհնության կարգ մատուցվեց, որից հետո կատարվեց մոմավառություն:  Երգի ու երաժշտության ներքո զորակոչիկները ճանապարհվում են Ստեփանակերտ, որտեղից և ծառայության կանցնեն Արցախի պաշտպանության բանակի տարբեր զորամասեր:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ