[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Թալիշում բարձր տեմպերով շարունակվում են 2016թ. ապրիլյան պատերազմի հետևանքով ավերված բնակարանների հիմնանորոգումն ու վերակառուցումը։

 Ներկա դրությամբ ավարտման փուլում է 17 առանձնատան վերակառուցումը։ Ըստ ԱՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության՝  բոլոր առանձնատները կունենան կենցաղավարման անհրաժեշտ պայմաններ` խմելու և ոռոգման մշտական ջուր, տնամերձ հողամասեր և ապաստարաններ, գյուղը` լուսավոր ու բարեկարգ փողոցներ:

Բնակարանային պայմանների բարելավմանը զուգահեռ շարունակվում է հասարակական նշանակության շենք-շինությունների կառուցումը: Այժմ համայնքային կենտրոնում և գյուղի հանդիսությունների սրահում  վերջին աշխատանքներն են տարվում, հարևանությամբ շարունակվում է դպրոցի  և մանկապարտեզի շինարարությունը:  Երկրի ղեկավարի հանձնարարականով ավելացվել են գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները։ Այսօր Թալիշում 7 շինարարական ընկերություն է աշխատում։ 

 ՙԱԱ՚